24/03/2010 12:35
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ` ԻՐԵՆՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԽԱՂԵՐԻՑ
Սոցիալական կայքերը բացահայտել են իրենց համար եկամուտի նոր աղբյուր: Առաջատար սոցիալական կայքերում առաջարկվող խաղերն ապահովում են նույնքան եկամուտ, որքան այդ կայքերում տեղադրվող գովազդի դիմաց ստացվող եկամուտներն են: Միայն Ռուսաստանում ֆերմերային տնտեսության վերաբերյալ խաղերից ամենատարածված «Счастливый фермер» խաղը մեկ տարվա ընթացքում ապահովել է 20 մլն դոլարի եկամուտ, որի զգալի մասը բաժին է հասել «В контакте» սոցիալական կայքին:
Նշենք, որ այս խաղը «В контакте» սոցիալական կայքում հայտնվել էր անցյալ տարվա ապրիլին և առաջին երկու շաբաթների ընթացքում մեծ հետաքրքրություն առաջացրել կայքի շուրջ 1 մլն օգտագործողների շրջանում:
«Счастливый фермер» խաղը մշակել է Elex չինական ընկերությունը, որից և ռուսական I-Jet ընկերությունը գնել է Ռուսաստանում խաղի տարածման լիցենզիան և այն ներկայացրել ռուսական կայքերում` իր տարբեր մեկնաբանություններով: Խաղը հնարավորություն է տալիս վարել ֆերմերային տնտեսություն, կատարել գնումներ` շատ հաճախ անգամ իրական գումարներով` ուղարկելով sms հաղորդագրություններ:
Նշենք, որ ֆերմերային տնտեսության խաղերի իրենց լայն տեսականին ունեն նաև ամերիկյան սոցիալական կայքերը: 2009 թվականի ընթացքում Facebook սոցիալական կայքում լայն տարածում ստացավ Farmville-ը: Այս տարվա փետրվար ամսվա արդյունքներով Farmville խաղում է ավելի քան 22,5 մլն օգտագործող:
08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
Արծաթ
860.85
-9.8
10:30 09/06/26
