|
|
|
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻՆ
10:40 09/02/10
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին:
Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարեվան Թուրքիայի ժողովրդին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները: Պարոն Նախագահ, Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության և սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն և թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն: Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջև բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
Տեքստում վրիպակ կամ սխալ նկատելու դեպքում խնդրում
ենք նշել տվյալ բառը և սեղմել Ctrl-Enter |
|
|
|
|
|
|
|
|
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
|
|
|
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
11:00 17/03/2010
ՆԱՎԹ
ԹԱՆԿ. ՄԵՏԱՂՆԵՐ COMEX
ՄԵՏԱՂՆԵՐ LME 3Mo
ԱՐՏԱՐԺՈՒՅԹ FOREX
ԲՈՐՍ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
|
ՃԳՆԱԺԱՄ
|
|
|
|
|
|
|
|
Загрузка...
|
|
|
|
|
|
|
|
Загрузка...
|
|
|
ԱՐԽԻՎ
|
|
|
|
|
|
ՏԱՐԱԴՐԱՄ
18/03/2010
|
|||||||||||||
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
18/03/2010
ՀՀԴ ՓՈԽԱՐԺԵՔ
ՈՍԿԻ
ԱՐԾԱԹ
ՊԼԱՏԻՆ
ՎԵՐԱՖԻՆ. ՏՈԿ.
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿ.
ԼՈՄԲ. ՎԱՐԿ
ՆԵՐԳ. ՄԻՋՈՑՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||
|
NASDAQ OMX ARMENIA
18/03/2010
USD/ՀՀԴ
ԾԱՎԱԼ USD
ԾԱՎԱԼ ՀՀԴ
|
|||||||||||||||
|
ՄԱԿՐՈՏՆՏ.
01/2010
ՀՆԱ (մլրդ.դրամ)
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐ. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼ (մլրդ.դրամ)
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋ. (մլն.$)
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ (մլն.$)
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (մլն.$)
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋ. (մլրդ.դրամ)
ԾԱՌԱՅ-Ի ԾԱՎԱԼԸ ԱՌԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ (մլրդ.դրամ)
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|












