ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՐՄԱՆ ՎԱՆ ՌՈՄՊՈՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 4-ին, ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի համար՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո.
«Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է մեր հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Պարոն վան Ռոմպոյի հետ մենք ունեցանք անկեղծ և օգտակար քննարկում երկկողմ և տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: Պետք է նշեմ, որ մեզ մոտ առկա է լիակատար փոխըմբռնում օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում առկա է նկատելի առաջընթաց մի շարք ուղղություններով, և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը` պահպանելու դրական դինամիկան և շարունակաբար զարգացնելու մեր համագործակցությունը:
Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ և աջակցողի: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր բարեփոխումներին Եվրոպական միության աջակցության վերաբերյալ:
Պարոն նախագահի հետ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում:
Անդրադարձ կատարեցինք Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների և մեր գնահատականները համընկնում են. սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռևս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում:
Գոհունակությամբ նշեցինք, որ հաջողությամբ են ընթանում Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և սեղմ ժամկետներում ավարտել նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները: Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջև շփումներն ընդարձակելու համար:
Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին` Հայաստանի բարեփոխումներին սատարելու պատրաստակամության համար: Դա շատ կարևոր է այդ բարեփոխումների արագ և լիարժեք իրականացման համար: Պարոն վան Ռոմպոյի հետ մտքեր փոխանակեցինք այդ աջակցության նոր հնարավոր ձևերի մասին:
Վերջերս գտնվելով Բրյուսելում՝ մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը և դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, և մենք ակնկալում ենք, որ որպես Արևելյան գործընկեր՝ կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը:
Պարոն Նախագահ, Ձեր այցը չափազանց կարևոր է, բայց, ցավոք, շատ կարճատև: Հուսով եմ, որ Ձեր գերծանրաբեռնված օրակարգում ժամանակ կգտնեք կրկին այցելելու Հայաստան, քանի որ մեր ինտենսիվ շփումները չափազանց կարևոր են մեր հարաբերություններն ամրապնդելու համար: Մեկ անգամ ևս բարով եք եկել: Շնորհակալ եմ ուշադրության համար, աջակցության համար»:
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի տրվել է աշխատանքային ճաշ:
-
11:15 18/06ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ. ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԶԵԿՈՒՅՑԻՆ
-
11:10 18/06ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
-
14:02 17/06ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
-
15:29 15/06ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ
-
10:51 14/06ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
-
10:05 19/06ԲԻԶՆԵՍ ԱՍՈՒՅԹ 19/06/13 - ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆ
-
09:20 19/06ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ SAMSUNG GALAXY NOTE 8.0
-
09:11 19/06ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐ 19/06/13
-
09:10 19/06ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 19/06/13
-
09:08 19/06LME. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/06/13
-
09:06 19/06NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/06/13
-
09:05 19/06ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 19/06/13
-
20:05 18/06ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՍԵՐՆԴԻ LAMBORGHINI CABRERA-Ն
-
19:25 18/06ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/06/13
-
19:05 18/06ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7%-ՈՎ
| 08:56 19/06 | «» | |
| Առք | Արժույթ | Վաճ. |
| 409.50 | AMD / USD | 412.50 |
| 546.50 | AMD / EUR | 554.00 |
| 12.70 | AMD / RUR | 13.05 |
| $ | ||
| Դ | ||
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ
-
17:29 12/06ԿԱՐԱՍ ՑԱՆՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿՈՄՊԼԵՔՍ ԼԱՆՉԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
-
09:40 25/05NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 25/05/13
-
17:30 07/06ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
-
09:53 25/05ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 25/05/13
-
12:23 14/06BEELINE-Ի ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԱՐՆԵՐ TELCELL-Ի ՄԻՋՈՑՈՎ
-
15:52 05/06ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
-
11:34 04/06«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՕՊԵՐԱՏԻՎ ԻՆՏԵՐՆԵՏ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
-
14:54 31/05«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ








