ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԵԱՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում ողջունելով պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով եւ կարեւորել ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:
Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանում կայացած խորհրդարանական եւ առաջիկա նախագահական ընտրություններին: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դրական է գնահատել խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ դրանք արժանացել են միջազգային դիտորդների դրական գնահատականին եւ առաջարկել ԵԱՀԿ խորհրդատվական օժանդակությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ իշխանություններին կհաջողվի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել եւ նշել է, որ մեր երկիրը ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ գործուն համագործակցություն, ինչպես նաեւ նրանց օժանդակությունը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունները եւ գործընթացները առավել ամրապնդելու գործում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում եւ իր աջակցությունը հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Նա խիստ մտահոգություն է հայտնել շփման գծում միջադեպերի կապակցությամբ եւ անհրաժեշտ համարել դիպուկահարների հետ քաշումը շփման գծից` անթույլատրելի համարելով ուժի կիրառումը եւ խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները:
ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: Նրա խոսքով` մեր երկիրը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Կողմերը հակամարտությունների կարգավորման խնդրում կարեւոր դեր են վերապահել խորհրդարանական դիվանագիտությանը:
-
13:18 18/05ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
-
21:26 17/05ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ
-
14:32 17/05ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
-
17:30 16/05ՖՐԱՆՍԻԱՅԻ ԼԻՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
-
16:14 16/05ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ ԵՎՍ 100 ՄԼՆ ԴՐԱՄ
-
18:37 18/05ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 27 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
-
18:25 18/05ՆԵՐԴՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊՈԶԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ
-
18:08 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
-
13:18 18/05ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
-
12:59 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԵՎ ԻՋԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵԼԱԿԻ ԱՃԵՑՄԱՆ ՋԵՐՄԱՏՆԵՐ
-
09:33 18/05ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
09:31 18/05ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
09:30 18/05LME. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/05/13
-
09:28 18/05NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/05/13
-
09:23 18/05ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
| 09:14 18/05 | «» | |
| Առք | Արժույթ | Վաճ. |
| 416.00 | AMD / USD | 419.00 |
| 530.50 | AMD / EUR | 540.50 |
| 13.00 | AMD / RUR | 13.55 |
| $ | ||
| Դ | ||
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ
-
16:15 15/05ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6%-ՈՎ
-
16:00 15/05VIMPELСOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 28% ԱՃ
-
10:16 08/05«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
-
12:54 03/05ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ








