Պաշտոնական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+1.00
EUR BUY - 423.00-2.00 EUR SELL - 428.00-3.50
OIL:  BRENT - 92.78-2.80 WTI - 90.54-2.81
COMEX:  GOLD - 4337.10-2.19 SILVER - 68.94-6.56
COMEX:  PLATINUM - 1797.90-4.37
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.29+0.21 EUR/GBP - 1.1519-0.81
FOREX:  EUR/USD - 1.1519-0.81 GBP/USD - 1.3339-0.63
STOCKS RUS:  RTSI - 1098.13+0.39
STOCKS US: DOW JONES - 50866.78-1.35 NASDAQ - 25709.43-4.18
STOCKS US: S&P 500 - 7383.74-2.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 64024.60-3.85 TOPIX - 3852.38-2.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24657.06-1.22 SSEC - 3959.34-1.70
STOCKS EUR:  FTSE100 - 10368.05+0.07 CAC40 - 8218.24-0.32
STOCKS EUR:  DAX - 24759.05-0.75
08/06/2026  CBA:  USD - 368.53-0.01 GBP - 491.66-4.91
08/06/2026  CBA:  EURO - 424.73-4.25
08/06/2026  CBA:  GOLD - 51721-1563 SILVER - 860.85-9.8
ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
16/10/2012 10:05
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերում ծանոթացել է «Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի» 2-րդ փուլի շրջանակներում կատարված և ընթացիկ աշխատանքներին:

2008թ. սկիզբ առած՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված շուրջ 85 մլրդ. դրամ արժողությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված 3714 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվել են կառուցված բնակարանների/բնակելի տների հատկացմամբ և ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

Դրա հետ մեկտեղ, ներկայում շինարարության ընթացքում գտնվող 743 և լրացուցիչ սկսվող 608 բնակարանների/բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման արդյունքներով իրենց լուծումը կստանան ևս 1351 ընտանիքների բնակարանային խնդիրները:

Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում 1-սենյականոց բնակելի տուն ստանալու համար սահմանված կարգով հաշվառված մոտ 400 ընտանիքների կտրամադրվի ֆինանսական աջակցություն: Արդյունքում, ծրագրի շրջանակներում կլուծվեն շահառու ճանաչված շուրջ 5500 ընտանիքների բնակարանային խնդիրները:

Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի 2-րդ փուլով Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերում շինարարությունն սկսվել է 2010թ.: Թաղամասերը շահագործման են հանձնվում համապատասխան ենթակառուցվածքներով` ջրամատակարաման-ջրահեռացման, գազաֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով ու ասֆալտապատ ճանապարհներով, իսկ բնակարանները` ներքին հարդարմամբ և առաջին անհրաժեշտության որոշակի կահավորմամբ: Կառուցապատումն իրականացնում է «Գլենդել Հիլզ» ընկերությունը:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև «Մուշ-2» թաղամասի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, շրջել դպրոցում, ծանոթացել կրթական այդ հաստատությունում իրականացված աշխատանքներին և պայմաններին:

Նախագահը նորակառույց «Մուշ-2» և «Անի» թաղամասերում շրջայցի ընթացքում այցելել է մի շարք բնակարաններ, շնորհավորել տոնական սեղանների շուրջ բնակարանամուտը նշող ընտանքիներին:

Սերժ Սարգսյանը նոր կառուցվող շենքերի շինհրապարակի մոտ ծանոթացել է թաղամասի գլխավոր հատակագծին: Հանրապետության ղեկավարին ներկայացվել են շենքերի նախագծերն ու զեկուցվել շինարարական աշխատանքների ընթացքը, այդ թվում՝ «Մուշ-2»-ի համալիր կառուցապատման նախագիծը: Քննարկման արդյունքում «Գլենդել Հիլզ» ընկերությունը պարտավորվածություն է ստանձնել իր միջոցներով «Մուշ-2» թաղամասում կառուցել մանկապարտեզ:

08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
51721
-1563
Արծաթ
860.85
-9.8