Պաշտոնական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
27/07/2010 17:16
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

 

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարության և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (ԳՏՀԸ) միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հետագա խորացման գործընթացում համագործակցություն շարունակելու վերաբերյալ, որն ընդգրկում է ս.թ. հուլիսի 1-ից մինչև 2011թթ. ավարտը: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ու Գերմանիայի տեխնիկական համագործակցության  ընկերության տարածաշրջանային տնօրեն Ջեյմս Մակբեթը: Հուշագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների խորացմանն ու ծրագրային բյուջետավորման առաջավոր փորձի արմատավորմանը ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում:

Ծրագրային բյուջետավորման բարեփոխման գերակա նպատակը պետական ծախսերի տնտեսական արդյունավետության բարձրացումն է: Այն հանդիսանում է ՀՀ կառավարության գերակայություն:

Ներկայումս ծրագրային բյուջետավորման բնագավառում իրականացվող ԳՏՀ տեխնիկական աջակցության շնորհիվ ծրագրային բյուջետավորման բարեփոխումների փորձնական ներդրման աշխատանքներում ընդգրկված են  բոլոր պետական կառավարման մարմինները: Այնուհանդերձ նրանք ծրագրային բյուջետավորման ներդրման խորացման ուղղությամբ դեռևս  օժանդակության կարիք ունեն` պետական ծախսային ծրագրերի արդյունքների և դրանցում ներառված քաղաքականության միջոցառումների փոխկապակցման աշխատանքներում:

 Հուշագրով նախատեսված աջակցության շրջանակներում ակնկալվում է, որ 2011թ. և  2012թ. պետական բյուջեների կազմման փուլում բոլոր պետական մարմինները հնարավորություն կունենան ավելի խորացնելու ծրագրային  բյուջետավորման ներդրման աշխատանքները և իրենց բյուջետային հայտերը ավանդական ձևաչափին զուգահեռ կներկայացնեն նաև  ծրագրային բյուջետավորման  պահանջներին համապատասխանող ավելի կատարելագործված ձևաչափով:

Ծրագրային բյուջետավորման բնագավառում բարեփոխումների խորացման հարցում ԳՏՀԸ և ՀՀ կառավարության միջև համագործակցությունն իրականացվում է 2008 թվականից:

 

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9