Այլ Լուրեր

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԿԶԲԱՂՎԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԲԻԶՆԵՍՈՎ
22/07/2009 19:47
Կիսվել

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԿԶԲԱՂՎԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԲԻԶՆԵՍՈՎ

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարի չեմպիոն, հայազգի պրոֆեսիոնալ բռցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում է զբաղվել բիզնեսով, ավելի կոնկրետ` անշարժ գույքի շուկայում կամ «ինքնաթիռների բիզնեսով»: 

«Կինս անպայման պետք է հայ լինի, սակայն դեռեւս չեմ գտել իմ ընտրյալին: Յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է երազի լավ ընտանիք կազմելու մասին, ես բացառություն չեմ»,-ասաց նա: Մեկնաբանելով կանանց բռնցքամարտը` նա նշեց, որ եթե կանայք ցանկանում են, ապա կարող են զբաղվել այդ մարզաձեւով, բայց ինքը չի ցանկանա, որ իր ապագա կինը զբաղվի բռնցքամարտով եւ հարվածներ ստանա:

Վերջին անգամ IBF վարկածով պաշտպանելով իր չեմպիոնական գոտին` նա այժմ պատրաստվում է փոխել իր քաշային կարգը: Ա.Աբրահամը վերջնականապես լքել Է մինչեւ 72,4 քաշային կարգը` տեղափոխվելով ավելի ծանր` 76,2 քաշային կարգ: Դա նրա համար լավ Է, որովհետեւ, մարզիկի խոսքով, կարիք չի լինի այլեւս շատ քաշ նվազեցնել, ինչպես մինչ այդ: Նրա համար շատ ծանր Է եղել չեմպիոնի կոչումից հրաժարվելը եւ նոր կարիերա սկսելը: «Այս քաշային կարգում մյուս վարկածներով չեմպիոնները` Քելլի Պավլիկը եւ Ֆելիքս Շտուրմը, չցանկացան ինձ հետ մենամարտել, եւ ես չեմ կարող այսպես շարունակել`միայն պաշտպանելով իմ չեմպիոնական գոտին: Իմ նպատակն է` դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն`տիրանալով չեմպիոնական բոլոր 4 գոտիներին»,-նշեց նա: Արթուր Աբրահամն արդեն պետք էսկսի հանդես գալ առաջին միջին քաշային կարգում եւ բանակցություններ է վարում արդեն մոտ ապագայում մենամարտ անցկացնելու համար:

Ա.Աբրահամը մտադիր Է Երեւանի Շենգավիթ համայնքում, որտեղ  ապրել եւ մարզվել է, իր անվան սիրողական բռնցքամարտի մարզադպրոց ստեղծել. համապատասխան որոշում արդեն կա եւ այս մտադրությունը կիրականացվի: Նրա խոսքով, հայերը միշտ լավ մարզիկներ են ունեցել, աշխարհի ապագա չեմպիոններ կարող են դառնալ նաեւ իր եղբայրը` Ալեքսանդր Աբրահամը, Կարո եւ Կոկո Մուրադները եւ այլ հայազգի մարզիկներ:

AMP
09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69