Այլ Լուրեր

USD BUY - 367.50-0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 94.74+2.91 WTI - 91.84+3.51
COMEX:  GOLD - 4064.90-3.19 SILVER - 64.60+1.33
COMEX:  PLATINUM - 1666.30-0.10
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.48+0.09 EUR/GBP - 1.1544-0.01
FOREX:  EUR/USD - 1.1544-0.01 GBP/USD - 1.3377-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.20-0.16
STOCKS US: DOW JONES - 49918.78-1.87 NASDAQ - 25169.50-1.98
STOCKS US: S&P 500 - 7266.99-1.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10254.81+0.27 CAC40 - 8161.83-0.51
STOCKS EUR:  DAX - 24195.31-0.97
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՏՆՕՐԵՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԷՔՍՏՐԵՄԱԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀ
27/01/2012 16:15
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՏՆՕՐԵՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԷՔՍՏՐԵՄԱԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀ

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընտրվել է էքստրեմալ մարզաձևերի` «Ադրենալին» ասոցիացիայի պատվավոր նախագահ: Ընտրության արարողությունը տեղի է ունեցել ասոցիացիայի կազմկոմիտեի և նախագահության նիստի ժամանակ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Համագումարին մասնկակցել է էքստրեմալ մարզաձևերը (սնոուբորդ, ռեյսինգ, պեյնթբոլ, պառկուռ, արտաճանապարհային մեքենաներ, ինչպես նաև այլ սպորտաձևեր) ներկայացնող տարբեր ակումբների և ասոցիացիաների ավելի քան 50 ներկայացուցիչ:

Կազմակերպության առաքելությունն է աջակցել երկրում էքստրեմալ մարզաձևերի զարգացմանը, մրցույթների անցկացմանը, ազգային և միջազգային կառույցների հետ համագործակցությանը: 

«Թույլ տվեք հայտնել իմ խորհին երախտագիտությունը Հայաստանի էքստրեմալ մարզաձևերի ասոցիացիայի պատվավոր նախագահ դառնալու համար: Ես ուրախ եմ այստեղ տեսնել իմ համախոհներին` մարդկանց, ում համար էքստրիմը ոչ միայն սուր տպավորություններ ապահովելու միջոց է, այլ նաև լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն:  Անկասկած, այստեղ հավաքվել են խիզախ մարդիկ, ովքեր կարողանում են պայքարել և հասնել իրենց առջև դրված նպատակին: Որպես ասոցիացիայի պատվավոր նախագահ ես հավատում եմ, որ Հայաստանի համար այս  նոր մարզաձևերը դեռ կգտնեն իրենց համակիրներին», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այսօրվա միջոցառման հաջողությունը խոսում է այն մասին, որ մեր երկրում արդեն հասունացել է այն պահը, երբ էքստրեմալ սպորտաձևերի բոլոր ակումբներին և անհատ սիրահարներին անհրաժեշտ է համախմբվել մեկ կառույցում: Համատեղ ուժերով էքստրեմալ մարզաձևերի երկրպագուներն ու պրոֆեսիոնալները կկարողանան կազմակերպել նշանակալից մրցաշարեր: Ավելի հեշտ կլինի տեխնիկական հագեցվածության, փորձի փոխանակման և միջազգային կառույցների հետ կապեր հաստատելու հարցերի լուծումը», – նշել է Հայաստանի էքստրեմալ մարզաձևերի` «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Միջոցառման շրջանակում Հայաստանի էքստրեմալ մարզաձևերի` «Ադրենալին» ասոցիացիայի և Վրաստանի Geoxtreme ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

 

11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08