Այլ Լուրեր

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2585.50-3.18 COPPER - 9700.00-1.32
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 32355.00-6.16
LME:  LEAD - 2145.50-1.13 ZINC - 2776.00-1.98
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Ուժի մեջ են մտել ճանապարհային խախտումների նոր դրույքաչափերը
29/07/2014 15:13
Կիսվել

Ուժի մեջ են մտել ճանապարհային խախտումների նոր դրույքաչափերը

2014թ-ի հուլիսի 26-ից ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով ճանապարհային որոշ խախտումների համար սահմանվել են նոր դրույքաչափեր: Varord.am-ը մանրամասն կերպով ներակայցրել է բոլոր փոփոխությունները:

Սույն օրենքի նախատեսում է հետևյալ փոփոխությունները.

1. Լուսացույցին կից կանգ-գծի պահանջը չկատարելը, այսինքն թե կանգ-գիծը հատելու համար տուգանքը 10.000-ից կդառնա 5.000 դրամ:

2. ՏՄ-ն վարելու ժամանակ ռադիոկապից կամ հեռախոսակապից օգտվելու տուգանքը 3.000-ից կդառնա 5.000 դրամ:

3. Եթե ՏՄ-ն տարհանվել է էվակուատորով սխալ կանգառ կատարելու պատճառով, ապա տուգանքը կլինի 20.000 դրամ նախկին 40.000-ի փոխարեն:

4. Մայթին ոչ զուգահեռ կայանելու (եթե դա թույլատրված չէ կայանման ձև նշանով) կամ ընդհանուր օգտագործման ՏՄ-ների կանգառներում կանգառ կատարելու համար տուգանքը կլինի 5.000 նախկին 10.000 դրամի փոխարեն:

5. ՏՄ-ն հետիոտնային անցման վրա կայանելու համար տուգանքը կլինի 15.000 դրամ, նախկին 20.000-ի փոխարեն:

6. Ընդհանուր օգտագործման ՏՄ-ների և բեռնատարների վարորդները կտուգանվեն 7.000 դրամով (նախկինում 5.000), եթե երեք և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին վարեն ձախ եզրային գոտիով, եթե դա կապված չէ ձախ շրջադարձ կատարելու, հետադարձի կամ շրջանցման հետ:

7. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալու համար նախատեսված է տուգանք՝ 50.000 դրամ, նախկին 20.000-ի փոխարեն:

8. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար կնախատեսվի 20.000 դրամ տուգանք նախկին 5.000-ի փոխարեն:

Արագության խախտման մասով տուգանքները կհաշվարկվի հետևյալ կերպ

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով: Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթևեկել եք 73 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի 73-10(արագաչափ սարքի հնարավոր սխալ)=63-60(թույլատրելի առավելագույն արագություն) = 3 * 1000 = 3000 դրամ:

2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով: Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթևեկել եք 96 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի 96-10(արագաչափ սարքի հնարավոր սխալ)=86-60(թույլատրելի առավելագույն արագություն) = 26 * 1500 = 39000 դրամ:

3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100.000): Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթևեկել եք 108 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի 108-10(արագաչափ սարքի հնարավոր սխալ)=98-60(թույլատրելի առավելագույն արագություն) = 38 կմ/ժ -տուգանքը՝ 100.000 դրամ:

4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.00):

5. Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000):

Այս ամենից բացի օրենքի սույն փոփոխություններով նախատեսվում է, որ տուգանված վարորդի կողմից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելը կհանգեցնի դրա ավելացմանը 25%-ով (նախկին եռապատկման փոխարեն), իսկ 60 օրվա ընթացքում չվճարելը՝ 50%-ով (նախկին հնգապատկման փոխարեն):

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60