Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37628.48+0.20 TOPIX - 2663.53-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 17284.54+2.71 SSEC - 3052.90+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
25/04/2024  CBA:  USD - 388.60-1.44 GBP - 485.98+4.24
25/04/2024  CBA:  EURO - 416.73+1.10
25/04/2024  CBA:  GOLD - 28988.69-291.76 SILVER - 338.83-8.97
Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացել է ՀԱԱՊ 14-րդ Տարեկան ընդհանուր ժողովը
30/10/2014 17:41
Կիսվել

Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացել է ՀԱԱՊ 14-րդ Տարեկան ընդհանուր ժողովը

2014թ. հոկտեմբերի 28-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի  (ՀԱԱՊ) 14-րդ Տարեկան ընդհանուր ժողովը, որը վարում էր ՀԱԱՊ նախագահ Դավիթ Աթանեսյանը: Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում կազմակերպության նվաճումները, զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներկայացվեվին  ՀԱԱՊ ֆինանսական հաշվետվությունները:

Տնօրենների խորհրդի նախագահի ընտրությունների մեկնարկից առաջ նախագահի պաշտոնի թեկնածուները ներկայացրեցին կազմակերպության նպատակների իրագործմանն ուղղված իրենց ծրագրերը:  Ընդհանուր ժողովը որպես ՀԱԱՊ նախագահ ընտրեց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության գործընկեր (Partner), ղեկավար Տիգրան Ջրբաշյանին: Դեյվիդ Բեքեթն  («Դավան գրուփ» ՍՊԸ) ու  Գեորգի Իսայանը («Էլ-Թի-Էքս Քրիդենս Արմենիա» ՍՊԸ) ընտրվեցին 1-ին և 2-րդ փոխնախագահների պաշտոնում: Ընդհանուր ժողովը ընտրեց նոր տնօրեններ, որոնց ներկայացնում ենք այբբենական կարգով. Արարատ Ղուկասյան («Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ), Արփինե Ղարագյոզյան (GSK ընկերության Հայաստանի ներկայացուցչություն), Գագիկ Գյուլբուդաղյան («Գրանթ Թորնթոն» ՓԲԸ), Դիանա Ղազարյան («Բուզ Ալլեն Համիլթոն ինկ.» ընկերության հայաստանյան մասնաճյուղ) , Եկատերինա Մամաևա («Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ), Կարեն Զաքարյան  («ՆԱՍԴԱՔ ՕէՄԵՔՍ  Արմենիա» ԲԲԸ), Կարինե Սարգսյան (Կոկա-Կոլա Քամփնի), Ներսես Ներսիսյան  («ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերություն) և Տիգրան Գասպարյան («Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ):

ՀԱԱՊ նորընտիր նախագահ Տիգրան Ջրբաշյանն իր խոսքում նշեց, որ ՀԱԱՊ-ի  անդամ հանդիսացող ընկերությունների շահերը պաշտպանելու և  հիմնախնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է համագործակցություն  4 հիմնական ուղղություններով. նախ` ակտիվ երկխոսություն և համատեղ ծրագրերի իրականացում անդամ ընկերությունների միջև, երկրորդ` երկխոսություն և փորձի փոխանակում` մասնավոր սեկտորի «արտաքին» ընկերությունների հետ, երրորդ` համագործակցություն Կառավարության և պետական մարմինների հետ, մասնակցություն օրենսդրական դաշտի բարեփոխումներին և չորրորդ` առևտրի պալատի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացումե:Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անկախ բիզնես միություն է, որը Հայաստանում գործում է 2000թ.-ից: ՀԱԱՊ-ն ներկայացնում է Հայաստանի տնտեսության տարբեր  ոլորտների մոտ 100 անդամ կազմակերպությունների շահերը: Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում` ՀԱԱՊ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀԱԱՊ-ն հանդիսանում է ԱՄՆ առևտրի պալատի և  Ամերիկայի առևտրի պալատների  Եվրոպական խորհդրի անդամ:

25/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.60
-1.44
Եվրո (EUR)
416.73
+1.10
Ռուբլի (RUR)
4.22
+0.04
Լարի (GEL)
144.60
-1.21
28988.69
-291.76
Արծաթ
338.83
-8.97