09/09/2010 16:46
ЯНДЕКС-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈԹՅԱՆ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
«Яндекс»-ը գործարկել է բանկային ծառայությունների մասին տեղեկատվության որոնման նոր համակարգ: «Яндекс.Услуги» ծառայության միջոցով ինտերնետ-օգտագործողները կարող են տեղեկատվություն ստանալ բանկային ծառայությունների մասին և համադրելով դրանք` ընտրել իրենց առավել համապատասխան բանկային ծառայությունը: Ներկայումս բանկային ծառայություններով հետաքրքրված ինտերնետ-օգտագործողներին «Яндекс.Услуги» ծառայությամբ առաջարկվում է ստանալ մանրամասն տեղեկատվություն 78 բանկերի հիփոթեքային, սպառողական վարկերի, ինչպես նաև ավտովարկավորման մասին:
«Яндекс»-ի տվյալների համաձայն, ամեն օր բանկային ծառայությունների մասին տեղեկատվություն է որոնում շուրջ 50 հազար մարդ, ընդ որում վերջին մեկ տարվա ընթացքում ավանդների և վարկերի մասին հարցումների թիվն ավելացել է 41%-ով:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
