|
||||||||||||
|
|
|
|
|
|
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻԳՈՐ ՇՈՒՎԱԼՈՎԻՆ
17:14 05/02/10
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով Ռուսաստանի ազգային համակարգող Իգոր Շուվալովին: ՌԴ այս տարի ստանձնել է ԱՊՀ նախագահությունը:
Նախագահ Սարգսյանը 2009թվականը շատ արդյունավետ է համարել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսակետից եւ ասել. "Մենք առաջընթաց ենք արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում: 2010 թվականը եւս սկսել ենք բավականին ինտենսիվ. արդեն իսկ երկու հանդիպում է եղել Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ, հունվարին Հայաստանում էր ՌԴ արտաքին գործերի նախարարը, այժմ Դուք եք ժամանել: Մենք տրամադրված ենք լավատեսորեն եւ գտնում ենք, որ պետք է ամենօրյա հետեւողական աշխատանքով ամրապնդենք մեր հարաբերությունները": Ռ Դ առաջին փոխվարչապետը եւս նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ կապերը դրականորեն են զարգանում: "Վերջերս Դուք բավականին հաջող այց ունեցաք Ռուսաստանի Դաշնություն",-ասել է Իգոր Շուվալովը եւ նշել, որ իր հայաստանյան այցի նպատակը 2010-ին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ առաջիկա անելիքների քննարկումն է: "Մենք արդեն հաստատել ենք մեր նախագահության հայեցակարգն, ունենք շատ հագեցած օրակարգ, եւ ես երկրի ղեկավարությունից հանձնարարական եմ ստացել օրակարգային առաջնահերթությունները քննարկել Հայաստանի ղեկավարության հետ եւ ավելի սերտ հարաբերություններ հաստատել իմ գործընկերների հետ",-ընդգծել է նա: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության շրջանը դրական եւ արդյունավետ կլինի կառույցի հետագա ամրապնդման ու զարգացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում եւ տարբեր կազմակերպությունների շրջանակում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը գոհունակություն հայտնելով նախորդ տարում երկու երկրների միջեւ համագործակցության մակարդակից` համոզմունք է հայտնել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը զուգընթաց, հետեւողական աշխատանքն ու ջանքերը լրացուցիչ հնարավորություններ կբացեն 2010 թ. երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար: Իգոր Շուվալովը Հայաստանի Հանրապետության Նախագահին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերը` մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Նախագահ Սարգսյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում եւս նախատեսվում են Երկրորդ աշխարհամարտի ավարտի 65-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ:
Տեքստում վրիպակ կամ սխալ նկատելու դեպքում խնդրում
ենք նշել տվյալ բառը և սեղմել Ctrl-Enter |
|
|
|
|
|
|
|
|
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
|
|
|
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
11:00 20/03/2010
ՆԱՎԹ
ԹԱՆԿ. ՄԵՏԱՂՆԵՐ COMEX
ՄԵՏԱՂՆԵՐ LME 3Mo
ԱՐՏԱՐԺՈՒՅԹ FOREX
ԲՈՐՍ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
Загрузка...
|
|
|
|
|
|
|
|
Загрузка...
|
|
|
ԱՐԽԻՎ
|
|
|
|
|
|
ՏԱՐԱԴՐԱՄ
20/03/2010
|
|||||||||||||
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
19/03/2010
ՀՀԴ ՓՈԽԱՐԺԵՔ
ՈՍԿԻ
ԱՐԾԱԹ
ՊԼԱՏԻՆ
ՎԵՐԱՖԻՆ. ՏՈԿ.
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿ.
ԼՈՄԲ. ՎԱՐԿ
ՆԵՐԳ. ՄԻՋՈՑՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||
|
NASDAQ OMX ARMENIA
19/03/2010
USD/ՀՀԴ
ԾԱՎԱԼ USD
ԾԱՎԱԼ ՀՀԴ
|
|||||||||||||||
|
ՄԱԿՐՈՏՆՏ.
01-02/2010
ՀՆԱ (մլրդ.դրամ)
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐ. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼ (մլրդ.դրամ)
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋ. (մլն.$)
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ (մլն.$)
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (մլն.$)
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋ. (մլրդ.դրամ)
ԾԱՌԱՅ-Ի ԾԱՎԱԼԸ ԱՌԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ (մլրդ.դրամ)
ՊԱՇՏ. ԳՐԱՆՑՎ. ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՔԱՆԱԿ (հզ. անձ)
ՇԻՆԱՐԱՐ.-Ն ԾԱՎԱԼՆԵՐ (մլրդ.դրամ)
|
|||||||||||||||||||
|
|
|
|
|
|












