Տարածաշրջան

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԵՐԸ – 2010
20/02/2010 01:57
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԵՐԸ – 2010

«Բիզնես 24»-ն արդեն գրել է ռուսական «Финанс» ամսագրի կողմից կազմված Ռուսաստանի 2010թ.-ի ամենահարուստ մարդկանց ցուցակի մասին: Կրկին անդրադառնալով սույն ցուցակին, այս անգամ ցանկանում ենք ներկայացնել ցուցակում տեղ գտած հայազգի գործարարներին: Նշենք, որ ցուցակում տեղ են զբաղեցրել 9 հայազգի գործարարներ, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 4.8 միլիարդ դոլար:

Ըստ «Финанс»-ի ցուցակի ՌԴ ամենահարուստ հայերը Դանիլ և Սերգեյ Խաչատուրով եղբայրներն են, որոնք «Росгосстрах» ապահովագրական ընկերության համասեփականատերերն են: Եղբայրները նաև տնօրինում են մի շարք ֆինանսական և անշարժ ակտիվներ: Խաչատուրով եղբայրների ընդհանուր կարողությունը կազմում է 1.58 միլիարդ դոլար, որը նրանք հավասարապես կիսում են: 2009թ.-ի ցուցակի համեմատ Խաչատուրով եղբայրները 310 կետով ավելի բարձր տեղ են զբաղեցրել և այս տարի գտնվում են ցուցակի 91 և 92-րդ տեղերում:

Խաչատուրով եղբայրներին, 1.56 միլիարդ դոլար (հավասարապես բաշխված է եղբայների միջև) ընդհանուր կարողությամբ, հետևում են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, որոնք զբաղեցնում են ցուցակի 93, 94-րդ տեղերը: Սերգեյ Սարկիսովը հանդիսանում է «Ресо» և «Ресо-гарантии» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ Նիկոլայ Սարկիսովը «Ресо-гарантии» ընկերության փոխնախագահն է: Նշենք նաև, որ 2009թ.-ին Սերգեյ Սարկիսովը զբաղեցնում էր ցուցակի 59-րդ հոիզոնականը: «Финанс»-ի տվյալներով վերջին մեկ տարում Սարկիսով եղբայրների կարողությունն աճել է 60 միլիոն դոլարով:

Ցուցակի 139-րդ տեղում է հայտնվել «Ташир» ընկերությունների խմբի նախագահ և հիմնական սեփականատեր Սամվել Կարապետյանը, ում կարողությունը 0.58 միլիարդ դոլար է: Նշենք, որ 2009թ.-ի համեմատ Սամվել Կարապետյանը 178 տեղով ավելի բարձր հորիզոնական է գրավել:

«Тройки Диалог» ներդրումային ընկերության հիմնական սեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի կարողությունը կազմում է 0.39 միլիարդ դոլար: Նա զբաղեցրել է ցուցակի 209-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ 2009թ.-ին Ռուբեն Վարդանյանը 105-րդն էր: «Финанс»-ի տվյալներով վերջին տարում Ռուբեն Վարդանյանի կարողությունն աճել է 90 միլիոն դոլարով:

Ցուցակի 215-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Бородино» բազմապրոֆիլ հոլդինգի համասեփականատեր Տիգրան Ներսիսյանը` ում կարողությունը կազմում է 0.38 միլիարդ դոլար: 2009թ.-ի համեմատ Տիգրան Ներսիսյանը 127 հորիզոնականով ավելի բարձր տեղ է զբաղեցրել ցուցակում:

«Зенит» բանկի համասեփականատեր և «Центр Капитал» լիզինգային ընկերության նախագահ Իգոր Ավանեսյանի կարողությունը 0.2 միլիարդ դոլար է, նա տեղ է զբաղեցրել ցուցակի 332-րդ հորիզոնականում: «Финанс»-ի տվյալներով վերջին տարում Իգոր Ավանեսյանի կարողությունն աճել է 110 միլիոն դոլարով:

Ցուցակում տեղ զբաղեցրած ամենահարուստ հայերից վերջինը Արտյոմ Խաչատրյանն է, ով հանդիսանում է Sun Investments Partners ընկերության համասեփականատերերից մեկը, նրա կարողությունը կազմում է 0.11 միլիարդ դոլար: Արտյոմ Խաչատրյանը զբաղեցնում է ցուցակի 479-րդ հորիզոնականը:

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69