01/09/2010 11:31
DST-Ն` ОДНОКЛАССНИКИ-Ի ՄԻԱԿ ԲԱԺՆԵՏԵՐ
Одноклассники սոցիալական կայքի 100% բաժնետեր է դարձել Digital Sky Technologies (DST) ընկերությունը, որը, մինչ այս հանդիսանալով Одноклассники սոցիալական կայքի 60% բաժնետեր, ձեռք է բերել նաև բաժնետոմսերի մնացյալ 40%-ը: DST ընկերությանը ներկայումս պատկանում է Forticom Group Limited (FGL) ընկերության բաժնետոմսերի 75%-ը, որն էլ իր հերթին տնօրինում է Одноклассники-ի 60%-ը: Մնացյալ 40%-ն արդեն ուղղակիորեն պատկանում են DST ընկերությանը:
DST-ն ստեղծվել է 2005 թվականին: Ներկայումս այս հիմնադրամին են պատկանում նաև ICQ-ն, Facebook-ի 10%-ը և մի շարք այլ ակտիվներ: DST-ն մասնաբաժին ունի նաև Zynga ընկերությունում և ВКонтакте սոցիալական կայքում:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով «Одноклассники» սոցիալական կայքի զուտ շահույթը նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ աճել էր 9,4 անգամ և կազմել 366,4 մլն ռուբլի: Հաշվետու տարվա ընթացքում սոցիալական կայքի հասույթն աճել էր 2,4 անգամ և կազմել 1,54 մլրդ ռուբլի:
Ըստ էության, ԱՊՀ անդամ երկրներում, այդ թվում և Հայաստանում, լայն տարածում գտած այս սոցիալական կայքին հաջողվել է ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ` առավելապես գովազդային արդյունավետ քաղաքականության և գովազդի վաճառքի ծավալների զգալի աճի շնորհիվ:
Ավելացնենք նաև, որ Одноклассники-ն հանդես է եկել նաև հայտարարությամբ, ըստ որի` այս սոցիալական կայքում գրանցվելն այսուհետ կլինի անվճար:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
15:01 10/06/26
14:33 10/06/26
