03/09/2010 14:43
ԵՄ-Ն ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Եվրամիության անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչները Բրյուսելում ընթացող բանակցությունների շրջանակներում համաձայնության են եկել ֆինանսական վերահսկողության ոլորտում նոր բարեփոխումներ իրականացնելու հարցում, և ընդունել են որոշում, ըստ որի` 2011 թվականին բանկային և ապահովագրական ոլորտներում կստեղծվեն նոր վերահսկողական մարմիններ: Մասնավորապես, կձևավորվի Համակարգային Ռիսկերի Եվրոպական խորհուրդ (ESRC), որի հիմնական գործունեությունն ուղղված կլինի տարածաշրջանի ֆինանսական կայունության ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը և վերջիններիս ռիսկայության գնահատմանը:
Կստեղծվեն նաև ևս 3 վերահսկողական մարմիններ` համապատասխանաբար բանկային, ապահովագրական ոլորտներում և արժեթղթերի շուկաjում վերահսկողություն իրականացնելու նպատակով: Այս բոլոր կառույցների հիմնական նպատակն է լինելու` կանխել 2008 թվականին ամբողջ աշխարհը ցնցած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կրկնվելու հավանականությունը:
08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
Արծաթ
860.85
-9.8
10:30 09/06/26
