ԲԻԶՆԵՍ 24 - Հայկական Բիզնես Լուրեր, Նորություններ - B24 : ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴՈԼԱՐԻԶԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄՈՒՄ Է 73,4% ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴՈԼԱՐԻԶԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄՈՒՄ Է 73,4% ================================================================================ Բիզնես 24 Լրատվություն, 12:08 09/02/10 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում գործող առևտրային բանկերում ներդրված ավանդների դոլարիզացման մակարդակը սահմանվել է 73,4%: Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն այս ցուցանիշը շուրջ 2,0 տոկոսային կետով գերազանցում է 2009 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված մակարդակը: Վրաստանում գործող առևտրային բանկերում ներդրված դոլարային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր արտարժութային ավանդների ծավալում կազմում է 75,8%, իսկ եվրոյով ավանդներինը` 23,3%: Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն դեկտեմբերին ավանդների դիմաց սահմանված բանկային տարեկան միջին տոկոսադրույքը կազմել է 9,4%, ընդ որում ազգային արժույթով ավանդների համար այն կազմել է 10,7%, իսկ արտարժույթային ավանդների դիմաց` 9,2%: