|
|
|
ԹՈՒՐՔԻԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
10:08 25/05/09
Մայիսի 24-ին Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի տրանսպորտի նախարարները քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ծրագիրը: Նշենք, որ այս ծրագիրն առաջին անգամ է քննարկվել նախարարների մակարդակով: Մինչ այդ այս երկրների աշխատանքային խմբերը քննարկումներ են անցկացրել Բաքվում և Թբիլիսիում: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Ախլքալաք-Կարս երկաթուղու կառուցման միջպետական համաձայնագիրը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքվել է 2007թ. փոտրվարի 7-ին: Համաձայնագիրը ենթադրում է Կարս-Ախլքալաք երկաթուղու կառուցում` 98 կմ ընդհանուր երկարությամբ, որից 68 կմ-ը կանցնի Թուրքիայի տարածքով, իսկ 30 կմ-ը` Վրաստանի: Նախատեսվում է նաև երկաթուղու Ախլքալաք-Թբիլիսի հատվածի վերանորոգում, որի նպատակով ադրբեջանական կողմը Վրաստանին կտրամադրի 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ վարկ: Նախնական տվյալներով ծրագրի իրականացման շրջանակներում շինարարական աշխատանքների համար կպահանջվի 422 մլն դոլար, որից 202 մլն դոլարը կուղղվի Վրաստանի տարածքում նախատեսված շինանարարական աշխատանքների իրականացման համար, իսկ 220 մլն դոլարը`Թուրքիայում: Համապատասխան ենթակառուցվածքներով երկաթուղու շինարարության ընդհանուր արժեքը կգերազանցի 600 մլն դոլարը: Նախատեսվում է երկաթուղին շահագործման հանձնել 2011թ.: Նշենք, որ Հայաստանի կառավարությունը դեմ է այս ծրագրի իրականացմանը, քանի որ արդեն գոյություն ունեցող երկաթուղով Հայաստանը կարող է իրականացնել տարածաշրջանում անհրաժեշտ բեռնափոխադրումները, որին խոչընդոտում է միայն Թուրքիայի կողմից շրջափակումը:
Տեքստում վրիպակ կամ սխալ նկատելու դեպքում խնդրում
ենք նշել տվյալ բառը և սեղմել Ctrl-Enter |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
10:30 09/09/2010
ՆԱՎԹ
ԹԱՆԿ. ՄԵՏԱՂՆԵՐ COMEX
ՄԵՏԱՂՆԵՐ LME 3Mo
ԱՐՏԱՐԺՈՒՅԹ FOREX
ԲՈՐՍ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
|
|
ՃԳՆԱԺԱՄ
|
|
|
|
|
ԱՐԽԻՎ
|
|
|
|
|
|
ՏԱՐԱԴՐԱՄ
09/09/2010
|
|||||||||||||
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
09/09/2010
ՀՀԴ ՓՈԽԱՐԺԵՔ
ՈՍԿԻ
ԱՐԾԱԹ
ՊԼԱՏԻՆ
ՎԵՐԱՖԻՆ. ՏՈԿ.
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿ.
ԼՈՄԲ. ՎԱՐԿ
ՆԵՐԳ. ՄԻՋՈՑՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||
|
|
|
|
NASDAQ OMX ARMENIA
30/08/2010
USD/ՀՀԴ
ԾԱՎԱԼ USD
ԾԱՎԱԼ ՀՀԴ
|
|||||||||||||||
|
ՄԱԿՐՈՏՆՏ.
01-07/2010
ՀՆԱ (մլրդ.դրամ)
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐ. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼ (մլրդ.դրամ)
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋ. (մլն.$)
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ (մլն.$)
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (մլն.$)
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋ. (մլրդ.դրամ)
ԾԱՌԱՅ-Ի ԾԱՎԱԼԸ ԱՌԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ (մլրդ.դրամ)
ՊԱՇՏ. ԳՐԱՆՑՎ. ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՔԱՆԱԿ (հզ. անձ)
ՇԻՆԱՐԱՐ.-Ն ԾԱՎԱԼՆԵՐ (մլրդ.դրամ)
|
|||||||||||||||||||
|
|
|















