09/09/2010 13:50
ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 4,2%
2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանում տնտեսական աճը կազմել է 4,2%: ՌԴ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում Ռուսաստանի ՀՆԱ-ն, դրամային արտահայտությամբ, կազմել է 20 տրիլիոն 732,6 մլրդ ռուբլի: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 4,2%-ով:
Նշենք, որ ընթացիկ տարվա միայն առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով Ռուսաստանում գրանցվել էր ՀՆԱ-ի 3.1% աճ, իսկ երկրորդ եռամսյակում` 5,2% աճ:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
