|
|
|
ՀԵՅՖԵՐ-ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
16:29 12/09/09
«Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպությունը տրամադրում է տարբեր տեսակի կենդանիներ` կով, այծ, ոչխար, մեղու, ճագար, հավ, ձուկ, հնդկահավ, գոմեշ, ցլիկ, կալիֆոռնիական որդ, ինչպես նաեւ կարտոֆիլի, ցորենի սերմեր, մրգատու եւ այլ ծառերի տնկիներ: «Հեյֆեր»-ի ծրագրերը Հայաստանում բազմազան են և նորարարական: Բացի կենդանու տրամադրմամբ և գյուղատնտեսական կուլտուրաների աճեցմամբ դասական հեյֆերական ծրագրերի, Հեյֆեր Հայաստանը լուրջ ուշադրություն է դարձնում գյուղական պատանիների շրջանում առաջնորդության հմտությունների զարգացմանը և մասնագիտական ուսուցումներին: «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի միջոցով Հեյֆեր Հայաստանը հիմնել և հաջողությամբ կյանքի է կոչել «Այո°» Մանկապատանեկան Ակումբներ Հայաստանի 20 գյուղական համայնքներում: Այս ակումբներում գործում են կյանքի և առաջնորդության հմտությունների զարգացման վեց արտադասարանային ուղղություններ. գյուղատնտեսության վարման մասնագիտական ուսուցում (կենդանիների և գյուղատնտեսական բույսերի աճեցման հատուկ ծրագրերի միջոցով), առողջ ապրելակերպ, քաղաքացիական կրթություն և իրավունք, բնապահպանություն, տրամաբանություն և լրագրողական գործ: Ավելի քան 2000 երեխաներ օգտվել են այդ ծրագրից` հաճախելով Հայաստանում Հեյֆերի կողմից հովանավորվող «Այո°» Մանկապատանեկան Ակումբները: Գյուղական պատանիների հետ ինտենսիվ աշխատանքի արդյունք են հանդիսանում կանոնավոր կերպով անցկացվող տարեկան համաժողովները, որոնցում արտացոլվում են մանկապատանեկան ակումբների նվաճումները, քննարկվում ծառացած խնդիրները, պլանավորվում և իրականացվում այնպիսի գործողություններ, որոնք տևական փոփոխություններ են առաջ բերում համայնքների, ընտանքիների և թե անհատների կյանքում: Հեյֆեր Հայաստանը ստեղծել է գյուղական համայնքներում ապրող պատանիների ցանց, որի ներկայացուցիչները իրենց ստացած լավ կրթության շնորհիվ հաջողությամբ հանդես են գալիս որպես Առաջնորդներ ու Ուսուցանողներ իրենց հասակակիցների շրջանում: Հայաստանում Հեյֆերի ուշադրության կենտրոնում է համայնքային խմբերի ներուժի հզորացումը` բարձրորակ մասնագետների և փորձագետների կողմից անցկացվող տարբեր ուսուցումների միջոցով: Ուսուցումների թեմաները ներառում են անասնապահությունը, դաշտավարությունը, բույսերի պաշտպանությունը, արհեստական բեղմնավորումը, մեղվապահությունը, գյուղատնտեսական տնտեսությունների կառավարումը և այլն: Հեյֆեր Հայաստանը արժևորում է բոլոր համայնքների և մանկապատանեկան խմբերի անդամների մասնակցությամբ իրականացվող տարեկան ինքնագնահատման միջացառումները: Սա շահույթ չհետապնդող, բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է վերջ տալ սովին ամբողջ աշխարհում` կենդանիներ, ծառեր, գիտելիք և այլ միջոցներ տրամադրելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող անապահով ընտանիքներին`օգնելու համար նրանց ինքնապավեն դառնալ: 1999թ.-ից սկսած Հեյֆերը իրականացրել է 45 ծրագրեր՝ օգնելով Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 5,327 գյուղական ընտանիքների բարելավելու իրենց կենսամակարդակը: Մինչ այսօր Հայաստանում իրականացվող 35 ծրագրերում ընդգրկված են եղել 150 գյուղական համայնքներ: Հայաստանում այս ծրագրերից օգտվել է մոտ 5000 ընտանիք:
Տեքստում վրիպակ կամ սխալ նկատելու դեպքում խնդրում
ենք նշել տվյալ բառը և սեղմել Ctrl-Enter |
|
|
|
|
|
|
|
|
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
11:00 17/03/2010
ՆԱՎԹ
ԹԱՆԿ. ՄԵՏԱՂՆԵՐ COMEX
ՄԵՏԱՂՆԵՐ LME 3Mo
ԱՐՏԱՐԺՈՒՅԹ FOREX
ԲՈՐՍ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
|
ՃԳՆԱԺԱՄ
|
|
|
|
|
|
|
|
Загрузка...
|
|
|
|
|
|
|
|
Загрузка...
|
|
|
ԱՐԽԻՎ
|
|
|
|
|
|
ՏԱՐԱԴՐԱՄ
18/03/2010
|
|||||||||||||
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
18/03/2010
ՀՀԴ ՓՈԽԱՐԺԵՔ
ՈՍԿԻ
ԱՐԾԱԹ
ՊԼԱՏԻՆ
ՎԵՐԱՖԻՆ. ՏՈԿ.
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿ.
ԼՈՄԲ. ՎԱՐԿ
ՆԵՐԳ. ՄԻՋՈՑՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||
|
NASDAQ OMX ARMENIA
18/03/2010
USD/ՀՀԴ
ԾԱՎԱԼ USD
ԾԱՎԱԼ ՀՀԴ
|
|||||||||||||||
|
ՄԱԿՐՈՏՆՏ.
01/2010
ՀՆԱ (մլրդ.դրամ)
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐ. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼ (մլրդ.դրամ)
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋ. (մլն.$)
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ (մլն.$)
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (մլն.$)
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋ. (մլրդ.դրամ)
ԾԱՌԱՅ-Ի ԾԱՎԱԼԸ ԱՌԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ (մլրդ.դրամ)
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|












