Սոցիալական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ԵՎ ԱՂԱՎՆԱՎԱՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
26/09/2009 12:31
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ԵՎ ԱՂԱՎՆԱՎԱՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ է հետապնդում բարձրացնել մշակութային, պատմական և բնական հուշարձանների մասին տեղեկացվածության մակարդակը և նպաստել երկրում տուրիզմի զարգացմանը 25-ը սեպտեմբերի, 2009, Գոշավանք, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրն» այսօր հայտարարեցին Գոշավանքի և Աղավնավանքի տարածքում բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման մասին:

Բացման արարողությանը իր ելույթի խոսքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է. «Այս պատմական և մշակութային վայրերը Հայաստանի այցեքարտն են: Հայաստան ժամանող օտարերկրացիները պետք է իմանան, որ մենք ունենք հարուստ պատմություն: Հավասարապես պետք է իմանան, որ եղել է հայկական ճարտարապետություն, որն ունեցել է իր ուրույն դիմագիծը:  Յուրաքանչյուր հայ կամ օտարերկրացի զբոսաշրջիկ պետք է իմանա այս վայրերի արժեքը, պետք է իմանա, որ այսպիսի պատմամշակութային վայրերը եղել են ոչ միայն կրոնական, այլև գիտական կենտրոններ: Միաժամանակ, անհրաժեշտ է կրթել մեր երիտասարդ սերնդին` երիտասարդության շրջանում սերմանելով ազգային հպարտություն, բարձրացնելով ազգային պատկանելության զգացումը, խրախուսելով կրթությունը: Յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ Գոշավանքում է ապրել և աշխատել միջնադարի ճանաչված գիտնական Մխիթար Գոշը: Այստեղ է նա գրել հայ իրավաբանական մտքի մեծ նվաճում «Գիրք Դատաստանին»:

Վանքը կառուցվել է 1188թ. երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտ, նշանավոր վարդապետ Մխիթար Գոշի կողմից: Սկզբում կոչվել է Նոր Գետիկ, իսկ 1213 թ. Մխիթար Գոշի մահվանից հետո` վերանվանվել է Գոշավանք:

Գոշավանքը միջնադարյան Հայաստանի կրոնական և կրթամշակութային նշանավոր կենտրոններից մեկն էր, ուր 25 տարի ապրել ու գործել է «մեծ վարդապետ» անունը ստացած, «այր իմաստուն և հեզ, վարդապետական ուսմամբ հռչակեալ», ժամանակի ճանաչված գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, պատմիչ, առակագիր ու մանկավարժ Մխիթար Գոշը (1120-ական թթ.-ից 1213թ.): Գրել է բազմաթիվ աշխատություններ, այդ թվում` իրավաբանական մտքի մեծագույն նվաճումների շարքին դասվող «Գիրք Դատաստանին» (Դատաստանագիրքը), չափազանց հայտնի և սիրված «Առակները», աղոթքներ և շարականներ, կարևոր աստվածաբանական և պատմական աշխատություններ: Նա մեծ հեղինակություն է վայելել ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Բ Մեծ Զաքարյանի խոստովանահայրը և խորհրդատուն:

Վանքը կառուցվել է 1188 թ.-ից մինչև 13-րդ դարի վերջն ընկած ժամանակահատվածում: Գրավոր աղբյուրները նշում են, որ Գոշը և նրա հետևորդները սկսել են վանքի առաջին` «հրաշագեղ» փայտակերտ փոքրաչափ Սբ Հովհաննես Կարապետ եկեղեցու շինարարությունը, որին 1191 թ. հետևել է համալիրի գլխավոր` Սբ Աստվածածին եկեղեցու կառուցումը:

Վանական համալիրը հայ ճարտարապետական մտքի և շինարվեստի կատարյալ արարումներից է: Մեզ են հասել շինարար վարպետներից երեքի` ճարտարապետ Մխիթարի (Մխիթար Հյուսն), նրա աշակերտ Հովհաննեսի և անզուգական քարագործ վարպետ Պողոսի, անունները, որի ձեռագործ աշխատանքներից է Գոշավանքի նշանավոր խաչքարը:
Գոշավանքում մնացած խաչքարը կանգնեցվել է 1291 թ.: Խաչքարի ստորին ձախ անկյան աստղի մեջ փորագրված է վարպետի անունը: Խաչքարն իսկական գլուխգործոց է, արժանի հիացմունքի: Ժանեկազարդ հարդարանքը և նախշերը կատարված են մի քանի շերտերով, բարդ կատարումով, ինչի շնորհիվ քարը, կարծես, սլացիկ է դառնում:
Սբ Գևորգից դեպի արևմուտք, բլրակի վրա Մխիթար Գոշը կառուցել է Սբ Համբարձման մատուռ-դամբարանը, ուր և թաղվել է: Ժամանակին դամբարանի մուտքին նայող երկու խաչքարեր են եղել, որոնցից միայն բեկորներ են պահպանվել: Շրջակայքում շատ են տապանաքարերը և խաչքարերի սեկորներ:

Վահանակների վրա զետեղված տեղեկատվությունը կազմվել է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» աշխատակիցների կողմից և հավանության է արժանացել Մշակույթի նախարարության, ԻԿՕՄՕՍ-Հայաստանի մասնագետների և Հայ առաքելական եկեղեցու կողմից:

«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» հովանավորվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից: Ծրագրի հովանավորներն են նաև` Իտալիայի պատվավոր հյուպատոսը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի մասնավոր սեկտորի մրցունակության ծրագիրը (CAPS):

Մշակութային արժեքների և մշակույթի պահպանությունը յուրաքանչյուրի պարտականությունն է. սա է կազմակերպիչների հիմնական սկզբունքը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

AMP
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45