Սոցիալական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻՆ
03/11/2009 12:28
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Հայաստանի Կույրերի միության երգչախումբը համերգով հանդես եկավ Կամերային Երաժշտության Տանը, որն իրականացվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Ադմինիստրատիվ ծառայությունների վարչության աշխատակիցների աջակցությամբ: Այդ վարչության աշխատակիցները հանգանակել են 1,207,000 ՀՀ դրամ`  երգչախմբին» աջակցելու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մեծ նեդրում են ունեցել ընկերության ծրագրերում` ուղղված Հայաստանի երկարաժամկետ զարգացման գործին նպաստելուն: Ընկերության աշխատակիցների կողմից իրականացվող բոլոր ծրագրերի հիմքում ջերմությունն ու հպարտության զգացումներն են:

Ադմինիստրատիվ ծառայությունների վարչության աշխատակիցները վերջերս նախաձեռնեցին մի գեղեցիկ նախագիծ, որը նպատակ ուներ ստեղծելու ֆինանսական կայուն հիմք հասարակության որևէ խոցելի  խմբի համար` ապահովելով նրանց հետագա ինքնաբավ գործունեությունը: Քննարկումների և վերլուծությունների արդյունքում Ադմինիստրատիվ ծառայությունների վարչության Կորպորատիվ Պատասխանատվության թիմն ընտրեց Հայաստանի Կույրերի միության երգչախումբը: Ընտրությանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ ընկերությունը նախկինում արդեն իսկ աջակցել է երգչախմբին, և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ցանկացան ապահովել  այդ  նախաձեռնության շարունակականությունը: Երգչախմբի մասին պատմող ռեպորտաժ է հեռարձակվել նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Թեժ գիծ» ծրագրով:

Հայաստանի Կույրերի միության երգչախմբին իրենց օժանդակությունն են ցուցաբերել տարբեր կազմակերպություններ, այդ թվում նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն աջակցել է նրանց երկու տարի տևող մի նախագծի շրջանակներում, ինչի շնորհիվ երգչախումբը նախաձեռնել է բազմաթիվ համերգներ: Անցյալ տարի ֆինանսական աջակցությունը դադարեցվեց: Ներկայում կոլեկտիվը շարունակում է փորձերը, սակայն միջոցների սղության պատճառով համերգներ կազմակերպելու հնարավորութունները սահմանափակ են դարձել:

Երաժշտական կոլեկտիվում ընդգրկված է պրոֆեսիոնալ 32 երգիչ և 17 երաժիշտ: Համերգային ծրագրերն աչքի են ընկնում երաժշտական ոճերի բազմազանությամբ (հոգևոր, դասական, ազգային):
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ընտանիքի անդամները լիովին ինքնակամ են սկսել այս նախաձեռնությունը` առանց ղեկավարության միջամտության, քանի որ յուրաքանչյուր աշխատակից լի է հավատով: Մենք հրավիրել ենք լրատվամիջոցներին, որպեսզի բոլորի ուշադրությունը բևեռենք կարևոր փաստի վրա: Այս մարդիկ ունեն օժանդակության, երազելու և հասարակության լիարժեք մաս լինելու կարիք», – նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի Կույրերի միությանը ցուցաբերած աջակցությունը հետապնդում է կարևոր նպատակ. հույսով լցնել նրանց սրտերը և հասարակությանն ահազանգել, որ կույրերը հասարակության լիիրավ անդամ են` օժտված աշխատելու և ստեղծագործելու ունակությամբ:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45