Սոցիալական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «Ո’Չ ԱՍԵՆՔ ՁԻԱՀ-ԻՆ»
01/12/2009 18:48
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «Ո’Չ ԱՍԵՆՔ ՁԻԱՀ-ԻՆ»

Ոչ ոք չի կարող լիարժեք  ապահովագրված լինել վտանգից, եթե դրա վերաբերյալ չունենա տեղեկացվածության բավարար պաշար:

Հասարակությանն իրազեկելու և այդ կերպ խոցելի խմբերին պաշտպանելու հարցում, դեռ հուլիսին համագործակցության հուշագիր էին ստորագրել ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը: Համագործացությունը մտավ նոր փուլ:

ՀԿԽԸ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և պետական ու հասարակական կառույցների, գիտության, մշակույթի, սպորտի գործիչների հետ համագործակցությամբ, նախաձեռնեցին միջոցառումների շարք:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհի համար արտակարգ իրավիճակ է ստեղծել: Այն ազդում է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառների, հասարակության բոլոր շերտերի վրա: Սպառնալիքի տակ  է միլոնավոր մարդկանց կյանք: Այսօր աշխարհում շուրջ 40 մլն մարդ  ապրում է դարի չարիք համարվող այդ վարակով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի`  գլոբալ ճգնաժամի վերաճած խնդիրը, աշխարհի բազմաթիվ երկրների թվում սպառնում է նաև Հայաստանին: Հաշվարկային տվյալներով ՀՀ բնակվում է ՄԻԱՎ շուրջ 3000 վարակակիր: Ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց  կարևոր է:

«Աշխարհի տարբեր անկյուններում, անտեղյակությունից`   դարի չարիքի զոհն են դառնում հազարավոր  մարդիկ:  Եթե հասարակությունը սկսի լիարժեք գիտակցել խնդրի էությունը և ձգտի լինել տեղեկացված` իրավիճակը կշտկվի: Ծնվելու պահից սկսած` յուրաքնչյուրը ենթակա է վարակակիր լինելու ռիսկի: Դրա դեմ արդյունավետ պայքարի հարցում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացում: Հայկական Կարմիր Խաչի հետ մեր համագործակցությունը սկսվել ու շարունակվում է այդ տրամաբանության շրջանակներում»,- ներկաներին տեղեկացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կարևորելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում հասարակության բոլոր շերտերի ակտիվ մասնակցությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, նախաձեռնեցին միջոցառումների շարք` պետական և հասարակական կառույցների, գիտության, մշակույթի, սպորտի գործիչների հետ սերտ համագործակցությամբ: Իրականացվող միջոցառումներն են.

1. ՁԻԱՀ-ի բաց դաս: Գիտակցելով երիտասարդներին և պատանիներին պայքարի մեջ ընդգրկելու հարցում կրթական համակարգի անգնահատելի դերը` դեկտեմբերի 1-ին Երևանի դպրոցներում /նախապես ընտրված/ կազմակերպեց ՁԻԱՀ-ի բաց դաս: Դասաժամը վարեցին ՀԿԽԸ երիտասարդ կամավորները` պետական, մշակութային, գիտության և սպորտի հանրաճանաչ գործիչների` Շուշան Պետրոսյանի,Նարեկ Բավեյանի, Սոնա Շահգելդյանի,Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի  մասնակցությամբ: Վերջիններս իրենց ուղերձը հղեցին դպրոցականներին` կարևորելով պայքարի գործում տարիքային այդ խմբի դերը: Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում դպրոցականներին իր ուղերձը հղեց չարիքի դեմ պայքարը կարևորող, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Բոլոր մասնակիցները կրում էին դպրոցականների պատրաստած կարմիր ժապավենը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանշանը: ԶԼՄ-ների մասնակցությունը հնարավորություն ստեղծեց հասարակության լայն զանգվածներին ներկայացնել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված դպրոցականների հետ անցկացվող ակցիան: Բաց դաս կազմակերպվեց Երևանի տարբեր  դպրոցներում` ժ. 10.30:

2. 2. Բջջային կարճ հաղորդագրությունների ակցիա: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀԿԽԸ համագործակցության շրջանակներում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ կարճ հաղորդգրություններն օրվա ընթացքում  հղվում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին:

3. Տեսահոլովակների ցուցադրություն: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պատրաստվել է տեսահոլովակներ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող խարանի և խտրականության, տարածման եղանակների թեմաներով: Դրանք ցուցադրվում են  տարբեր հեռուստաալիքներով:

4. Տեղեկատվական քարոզարշավ: ԵԿԽ կամավորները կազմել էին  փոքր խմբեր, որոնք Երևանի կենտրոնական փողոցներում /Մաշտոցի պողոտա, Ամիրյան, Թումանյան, Մոսկովյան, Աբովյան, Տերյան,Կորյուն,Խանջյան,Ալեք Մանուկյան/ տարածում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, պահպանակներ,ինչպես նաև  ՁԻԱՀ-ի դեմ պայքարը խորհրդանշող կարմիր ժապավեններ:Տարածվում էին նաև թռուցիկներ` երեկոյան կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ: Քարոզարշավի մեկնարկը ամփոփվեց «Մոսկվա» կինոթատրոնի սրահում`  տեսահոլովակների ցուցադրությամբ և տեղեկատվական վահանակների տեղակայմամբ: 19.30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի սրահում կբացվի Կարեն Գրիգորյանի հեղինակային  լուսանկարների ցուցահանդեսը, որին աջակցում է նաև ՀԿԽԸ: Լուսանկարներում «Ո’Չ ԱՍԵՆՔ ՁԻԱՀ-ին» ուղերձով պատկերված են լինելու Հայաստանի մշակութային 50 գործիչներ` հայտնի երգիչներ, ռեժիսորներ, հեռուստահաղորդավարներ,դերասաններ: Ցուցահանդեսից հետո, Մոսկվա կինոթատրոնի մոտակայքում գտնվող “ԿԱՄԻ” ակումբում կկազմակերպվի համերգ` հայտնի երգիչների /էրիկ, Սոնա Շահգելդյան/ մասնակցությամբ: Ակումբի մուտքը հրավիրատոմսերով է: Երեկոյի ընթացքում կհնչեն ՁԻԱՀ-ի դեմ միասնական պայքարի կոչեր, ուղերձներ և կտարածվեն տեղեկատվական նյութեր: Համերգի սկիզբը` ժամը 22.00-ին:

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45