Սոցիալական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ
23/12/2009 18:41
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ

Նոր տարվա շեմին «Յունիբանկ» ՓԲԸ-ի անմիջական օժանդակությամբ կթողարկվի կոմպոզիտոր Գարի Քյոսայանի «Յոթ գույն» խորագրով մանկական երգերի, իսկ  2010թ.-ին` Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի բեմականացման համար գրված ստեղծագործությունների ձայնասկավառակները:    Մանկական երգերում կոմպոզիտորին հաջողվել է առանձնակի խորությամբ արտահայտել մանուկներին հատուկ անմիջականությունը, պարզությունն ու անհոգությունը: Սկավառակն առանձնանում է գունեղ  մեղեդիներով, որոնց ջերմությունն ու ներքին տրամադրությունը դրական զգացումների բուռն լիցք են հաղորդում ունկնդրին: 

«Մուսա լեռան 40 օրը» վեպի բեմադրության երաժշտությունն արդեն իսկ քաջածանոթ է հայ հանդիսատեսին: Բեմադրության պրեմիերան տեղի  է ունեցել այս տարվա հոկտեմբերին, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` լեփ-լեցուն դահլիճում: Վեպի բեմականացումն իրականացրել է  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:

Հատուկ այդ նպատակով Գարի Քյոսայանի գրած երաժշտությունը բաղկացած է չորս պայմանական մասերից, որոնցից ամեն մեկը խորհրդանշում է վեպի հերոսների կյանքի այս կամ այն ժամանակահատվածը: Սկսվելով խաղաղ կյանքը պատկերող վալսի հնչյուններով, անցում կատարելով դեպի կոտորածը,  սպանդն ու պայքարը, երաժշտությունն ավարտվում է ապագայի նկատմամբ հույս եւ հավատ ազդարարող շեփորի «երգով»:

Գարի Քյոսայանը հայաստանյան եւ արտերկրի արվեստասեր հասարակությանն առավել  հայտնի է որպես ջազի կոմպոզիտոր: Լոս Անջելեսում մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում 1998 թվականին նրա ստեղծած ջազի «Gary Kesayan Jazz Quartet» խումբը, որը հանրահայտ երաժիշտների ամենահաջողված համադրություններից մեկն է: Խմբի կազմում են  ջազի վարպետներ Գարներ Թոմասը եւ Ռիչարդ Թեյլորը: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, խումբը  ամեն տարի համերգներով հանդես է գալիս  նաեւ Երեւանում: Համերգների ժամանակ հնչում են ամերիկյան ջազի  գլուխգործոցները եւ Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները, այդ թվում` հանրահայտ «Ծիրանի ծառը»:

Ջազի հետ Գարի Քյոսայանի հանդիպումը պատահական, բայց եւ ի վերուստ ասես կանխորոշված էր:  Չայկովոսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սերգեյ Քյոսայանի հնգամյա որդին` Գարին,  առաջին անգամ ջազ լսեց դերասան Կարեն Ջանիբեկյանի տանը: Տարիներ անց` 1980 թվականին,  Երեւանում նա ստեղծեց առաջին միջազգային ջազ ակումբը` «Ինտերջազկլուբը»: Հրավեր ստանալով ԱՄՆ-ից, Գարի Քյոսայանը մեկնում է Լոս Անջելես` կատարելագործելու իր վարպետությունը: Այժմ կոմպոզիտորը բնակվում եւ աշխատում է հայրենիքում:  Գարի Քյոսայանը ղեկավարում է Mezzo Classic House ակումբի գեղարվեստական մասը:

Ինչպես նշում է «Լոս Անջելես Թայմս» ամերիկյան թերթը, Գարի Քյոսայանի երաժշտությունը թարմ շունչ է ջազային երաժշտության մեջ: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ եւ ստեղծագործական դարձվածքաբանության նորամուծական մեթոդներ: Նրա երաժշտությունը ունկնդրին  ուղեկցում է դեպի գեղեցիկը եւ հավերժը` միշտ մնալով թարմ եւ նորաշունչ: Նրա ստեղծագործություններից ճառագում են  հոգեկան բավարարվածություն եւ էմոցիոնալ հավասարակշռություն` զուգահեռվելով ժամանակի նշանավոր  ստեղծագործությունների հետ: Իզուր չէ, որ Գարի Քյոսայանի առաջին` «Քեզ համար», ալբոմը 1998 թվականին թողարկվելով ԱՄՆ-ում, դարձել է  տարվա լավագույն ջազային ալբլոմ, իսկ ինքը` կոմպոզիտորը, ճանաչվել  ԱՄՆ-ի լավագույն ջազ երաժիշտը:

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45