Սոցիալական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
ՎԻՎԱՍԵԼ – ՄՏՍ – ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԴԻՈՍԻՐՈՂՆԵՐԻՆ
29/01/2010 19:51
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ – ՄՏՍ – ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԴԻՈՍԻՐՈՂՆԵՐԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայի հատուկ մասնագիտական սարքավորումները համալրվել են նոր թվակազմով: Հայաստանի բջջային առաջատար օպերատորը ֆեդերացիային տրամադրել է կարճալիք 4 և գերկարճալիք 9 ռադիոկայան, ալեհավաքի չափիչ գործիք, մեծ հզորություն ստանալու ուժեղացուցիչ և լրացուցիչ պարագաներ:

Ռադիոսպորտը կամ սիրողական ռադիոկողմնորոշումը յուրահատուկ նախասիրություն է: Այն ռադիոսիրողների մրցույթ է, որը համադրում է ռադիո ուղղորդումն ու քարտեզով և կողմնացույցով կողմնորոշվելու ունակությունները: Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում և Չինաստանում ռադիոսպորտը նույնիսկ ընդգրկված է ֆիզիկայի ուսումնական ծրագրերում: Այդ սպորտաձևը ոչ միայն նպաստում է միջմշակութային փոխգործակցությանը, այլև կարևոր դեր է կատարում փրկարարական աշխատանքներում` ռադիոկողմնորոշման շնորհիվ ուժերը կենտրոնացնելու համար:

1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, ռադիոսիրողների միջամտությունը կարևոր դեր կատարեց Գյումրիում, որն ամենաշատն էր տուժել աղետից. նրանք կապ հաստատեցին ավերակ դարձած քաղաքից, որը բացարձակ մեկուսացման մեջ էր արտաքին աշխարհից: Փրկարարների ուժերը համախմբելու ցանկությունը տվեց շոշափելի արդյունք:

«Չի կարելի անտեսել սիրողական բնույթ կրող որևէ նախաձեռնություն, որի հիմքում օգտակար լինելու ցանկությունն է: Այս սպորտաձևն, ըստ էության, հենց այդպիսիներից է. միջմշակութային հաղորդակցություն, հասարակության հետ հաղորդակցվելու ձգտում, արտակարգ իրավիճակներում նրանց խուճապից զերծ պահելու և համախմբելու  այլընտրանքային կապի միջոց: Հարկավոր է խրախուսել նվիրյալների ջանքերով ստեղծված սպորտաձևը, ակնկալելով, որ Հայաստանի ռադիոսպորտի թիմը նոր հաղթանակներ կարձանագրի նաև հետագայում: Ողջունում ենք աշխարհին պատվով  ներկայանալու նրանց ձգտումը», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կարևորելով սիրողական այս սպորտաձևի նշանակությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի ռադիոսպորտի սիրահարներին աջակցել էր նաև 2008 թվականին` տրամադրելով 4 մլն դրամի սարքավորում: Աջակցությունը տվել է ցանկալի արդյունք. Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիան ակնհայտ տեղաշարժ է արձանագրել: Միջազգային 5 մրցույթի մասնակցության արդյունքում, Հայաստանի թիմը զբաղեցրել է պատվաբեր տեղեր:
Հայաստանի ռադիոսպորտի ներկայացուցիչներին ընձեռված հերթական աջակցությունը դարձյալ կընդլայնի նրանց  հնարավորությունը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.81 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69