Սոցիալական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ
13/03/2010 16:02
Կիսվել

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ առաջատար բջջային օպերատորը դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի գլխավոր հովանավորը:

Դեռ խորհրդային տարիներից վաստակավոր կոլեկտիվի կոչում ստացած ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կարևոր է համարում երաժշտարվեստում լուրջ ջանքերի գործադրումը` մեր երկրի մշակութային կենսագրությունը հարստացնելու համար:   Յուրաքանչյուր համերգաշրջանում նվագախումբը կազմակերպում է մինչև 45 համերգ: Դրանց միջոցով  մեր երաժշտասեր հանրությունը հնարավորություն է ստանում ունկնդրելու օտարերկրյա հանրահայտ կատարողներին, իսկ վերջիններս էլ` ամբողջացնել հայկական մշակույթի մասին ունեցած իրենց ընկալումը:

Նվագախմբի հրավերով Երևանում հանդես կգան Հարավային Կորեայից ժամանած մենակատար Հյո-Ջու Լին և դիրիժոր Յունգմին Փարքը: Կհնչեն Բեթհովենի «Պրոմեթևսի արարումը» /նախերգանք/, Շոպենի Դաշնամուրի և նվագախմբի համար N1 կոնցերտը և Չայկովսկու Հինգերորդ սիմֆոնիան:

«Այն, ինչ փոխանցվում է երաժշտության միջոցով` համամարդկային է, գեղեցիկ և մաքուր: Աշխարհընկալման այս միջոցն ամենաարդյունավետն է միջմշակութային հաղորդակցության     ճանապարհին: Միշտ եղել և մնում ենք այն կարծիքին, որ  խրախուսելի են այսօրինակ նախաձեռնությունները: Դրանք թույլ են տալիս գնահատել բարձրարժեքն ու ձգտել կատարելագործման»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված երեկոյին մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչները:

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.46 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69