Սոցիալական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
HSBC ՀԱՅԱՍՏԱՆ – «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄԸ 2010» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
24/03/2010 13:44
Կիսվել

HSBC ՀԱՅԱՍՏԱՆ – «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄԸ 2010» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Կոնգրես հյուրանոցը, ՍՓՅՈՒՌ տեղեկատվական կենտրոնը, «Մոսկվա» Կինոթատրոն ՍՊԸ-ն եւ մի շարք այլ կազմակերպություններ համատեղ կազմակերպում են  «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան Հայաստանում, որի նպատակն է միավորել հասարակությանը եւ բիզնես աշխարհին, կառավարություններին եւ համայնքներին մեկ ժամով անջատել լույսերը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման: Ս.թ. մարտի 26-ին ժ. 11:00-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» դահլիճում տեղի կունենա մամլո ասուլիս նվիրված «Մոլորակի ժամը» Հայաստանում ակցիային: Ասուլիսին կմասնակցեն վերոհիշյալ պետական կառույցների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք հանդես կգան հայտարարությամբ ազգաբնակչությանն առավելագույնս իրազեկելու «Մոլորակի ժամ» միջոցառման կարեւորության մասին:
«Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը, որի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: 2008թ-ին ամբողջ երկրագնդում ավելի քան 50 միլիոն մարդ մասնակցել էր այս միջոցառմանը: 2009թ-ին «Մոլորակի ժամ» ակցիային մասնակցել էր 1 մլրդ. բնակչություն ավելի քան 4000 քաղաքներում:

2010թ-ին «Մոլորակի ժամ»-ը նպատակ ունի ներգրավել ավելի քան 1 մլրդ. բնակչություն աշխարհի 6000 քաղաքներում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն և իր աշխատակիցները երկրորդ տարին շարունակ միանում են Բնության համաշխարհային հիմնադրամի նախաձեռնած «Մոլորակի ժամ» ակցիային` անջատելով իր բոլոր գրասենյակների լույսերը: Այս ակցիային միանում է նաեւ Հայաստանի Հանրապեըության քաղաքամայր` Երեւանը: «Մոլորակի ժամ» միջազգային ակցիային նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում տեղի կունենան 2010թ-ի մարտի 27-ին, ժ. 20:30-ից 21:30-ը: Երեւան քաղաքում նույնպես մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ քաղաքի պողոտաների ու հիմնական փողոցների լուսավորությունը:
                              
Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի կարիքավոր երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9