Սոցիալական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՍԹԱՐ. ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
14/05/2012 12:02
Կիսվել

ՍԹԱՐ. ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ՍԹԱՐ առևտրային ցանցում մեկնարկել է «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամ»-ին: Նախագծի կարգախոսն է «Ուզում եմ ապրել» և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայության հետ կապերի ծառայությունից՝ ակցիան կտևի մինչև ամսվա վերջ և կընթանա մի քանի ուղղությամբ:

Ակցիայի շրջանակներում ցանցի սուպերմարկետներում կտեղադրվեն դրամական միջոցների հավաքագրման համար նախատեսված արկղեր, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան նվիրատվություն կատարել հիմնադրամին: Նախագիծը կիրականացվի նաև առցանց` ՍԹԱՐ-ի ֆեյսբուքի էջում: Սոցիալական ցանցի օգտատերերը կարող են ցանկացած պահի միանալ նախագծին և համապատասխան բաժնում թողնել հաղորդագրություն բարեգործական ակցիաների կարևորության մասին: Յուրաքանչյուր հաղորդագրության դիմաց ՍԹԱՐ-ը բարեգործական ֆոնդին կփոխանցի 50 դրամ:

««Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան ՍԹԱՐ առևտրային ցանցի նախաձեռնությունն է, որն իրականացվում է արդեն 4-րդ տարին: Այն մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Երեխաները մեր ապագան են, հետևաբար օգնության ձեռք մեկնելով նրանց` մենք ներդրում ենք կատարում երկրի ապագայի մեջ: Կարծում ենք, որ մեր ֆեյսբուքի էջում այս անհետաձգելի հարցի շուրջ ծավալվող քննարկումների շնորհիվ կգրավենք հասարակայնության ուշադրությունը, ինչի արդյունքում ևս մեկ անգամ կընդգծվի դրա կարևորությունը»,- մեկնաբանել է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մ. Հարությունյանը:

Նշենք, որ նախագծին աջակցել ցանկացողները կարող են նաև նվիրատվություն կատարել` փոխանցելով գումար հատուկ հաշվեհամարին (Էյչ Էս Բի Սի Հայաստան 001 050 525 003):

Հավաքված բոլոր միջոցները հունիսի սկզբին կփոխանցվեն «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամ»-ին: Այդ կապակցությամբ կկազմվի հաշվետվություն, որը կհրապարակվի ընկերության պաշտոնական կայքէջում (www.star.am) և ֆեյսբուքի էջում (https://www.facebook.com/starsupermarket):

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45