Սոցիալական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԱԿՑԻԱ
31/08/2012 15:57
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԱԿՑԻԱ

“ԱրմենՏել” ընկերությունը  (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են “Պահպանենք շրջակա միջավայրը” ակցիայի իրականացման մասին: Հյուսիսային պողոտայում` Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակի մոտ, անցորդները ստանում էին կտորե տոպրակներ, որոնց օգտագործումը  հնարավորություն  է տալիս նվազեցնել շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Կտորե տոպրակները կարվել են «ԱրմենՏել» ընկերության և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցության շրջանակում:

ԱրմենՏել” ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մեծ ուշադրություն է դարձում շրջակա միջավայրի պահմանմանը: Իրականացնելով այս ակցիան` մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք մարդկանց, որ բնության հանդեպ հոգատար և պատասխանատու վերաբերմունքը սկսվում է էկոլոգիապես մաքուր և բազմակի կիրառման ապրանքների օգտագործումից – նշել է “ԱրմենՏել” ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

“Հայաստանի մանուկներ հիմնադրամի համար այս ծրագիրը կարևոր է երկու տեսանկյունից. նախ և առաջ այն հնարավորություն է տվել ժամանակավոր աշխատանքով ապահովել Քարակերտ համայնքի վեց կանանց: Բացի այդ, Հիմնադրամը հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից նախաձեռնած հակապլաստիկային շարժման անդամ և իր բոլոր ծրագրերում և աշխատանքներում կարևորում է բնապահպանական իրազեկվածությունը”, – նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր  տնօրեն Սերոբ Խաչատրյանը:

Նշենք, որ 2012 թ-ի սկզբին  “ԱրմենՏել” ընկերության  և Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջև ստորագրվեց երկարատև համագործակցության հուշագիր, որի շրջանակում “ԱրմենՏել” ընկերությունը հովանավորում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական և սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը: Մասնավորապես,  “ԱրմենՏել” ընկերության աջակցությամբ Արմավիրի և Արագածոտնի մարզերի 6 գյուղում իրականացվեցին ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Ավելի քան 100 ուսուցիչ ձեռք բերեցին  հիմնական համակարգչային գիտելիքներ, ծանոթացան ինտերնետում աշխատելու և տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին: Բնապահպանական ծրագրի շրջանակում արտադրվեցին և տարածվեցին կտորե պայուսակներ ուղղված շրջակա միջավայրի պահպանմանը: Ավելին, լուծվեցին ոչ միայն էկոլոգիական այլ նաև սոցիալական հարցեր,  քանի որ կտորի տոպրակների արտադրությունն ենթադրում էր նոր աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքներում:

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69