Սոցիալական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 396.00-0.75
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 85.48-1.44 WTI - 80.98-1.15
COMEX:  GOLD - 2198.30+1.27 SILVER - 24.57-0.85
COMEX:  PLATINUM - 917.00+1.60
LME:  ALUMINIUM - 2319.00+0.00 COPPER - 8858.00+0.00
LME:  NICKEL - 17105.00+0.00 TIN - 27650.00+0.00
LME:  LEAD - 2031.00+0.00 ZINC - 2484.00+0.00
FOREX:  USD/JPY - 151.67+0.20 EUR/GBP - 1.0827-0.08
FOREX:  EUR/USD - 1.0827-0.08 GBP/USD - 1.2613-0.18
STOCKS RUS:  RTSI - 1116.21+0.05
STOCKS US: DOW JONES - 39282.33-0.08 NASDAQ - 16315.70-0.42
STOCKS US: S&P 500 - 5203.58-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 40762.73+0.90 TOPIX - 2799.28+0.66
STOCKS CHINA:  HANG SENG - 16392.84-1.36 SSEC - 2993.14-1.26
STOCKS EUR:  FTSE100 - 7930.96+0.17 CAC40 - 8184.75+0.41
STOCKS EUR:  DAX - 18384.35+0.67
27/03/2024  CBA:  USD - 394.71-0.97 GBP - 498.56-2.21
27/03/2024  CBA:  EURO - 427.55-1.96
27/03/2024  CBA:  GOLD - 27662.14-28.54 SILVER - 315.03+1.26
Վիվասել-ՄՏՍ. ստեղծվել է հայ կամերային երաժշտության անթոլոգիայի երկրորդ մասը
22/07/2014 15:51
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. ստեղծվել է հայ կամերային երաժշտության անթոլոգիայի երկրորդ մասը

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հիմնադրել և իրականացնում է «Արս լունգա» դուետը: Ծրագրի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը

ԳաֆեսՃյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կայացել է «Արս լունգա» դուետի նախագծի` «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» (Մաս II. ստեղծագործություններ դաշնամուրային տրիոյի համար) ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսին բանախոսել են ծրագրի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, «Արս լունգա» դուետի թավջութակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի համահիմնադիր Արամ Թալալյանը, «Արս լունգա» դուետի դաշնակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի  համահիմնադիր Ջուլիետա Վարդանյանը, ջութակահար, ծրագրի մասնակից Հովհաննես Մոկացիանը (Գերմանիա):

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտությամբ է աջակցում հայկական մշակույթի պահպանմանն ուղղված նախաձեռնություններին: «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրն անչափ կարևոր է ոչ միայն հայկական կամերային երաժշտության հարուստ ժառանգությունը մեկ տեղում հավաքելու և պահպանելու առումով: Ստեղծված ձայնադարանը հիանալի միջոց է ապագա սերունդների համար` մեր երաժշտությունն ուսումնասիրելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում այն ճանաչելի դարձնելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է, քանի որ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մեծ մասը կամ երբևիցե չեն կատարվել ու ձայնագրվել, կամ կատարվել են տասնամյակներ առաջ և վերականգնման կարիք ունեն:

«Արս լունգա» դուետը 2011-2013թթ. «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի I մասի շրջանակում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել է ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփը (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

2013թ.-ից դուետն աշխատում է ծրագրի երկրորդ մասի վրա, որի նպատակն է 20-21-րդ դդ. հայ կոմպոզիտորների ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար գրված  ստեղծագործությունների կատարումը և ամբողջական ձայնագրումը:

Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Թողարկված ձայնագրությունների ժողովածուները տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:

Սեփական ձայնադարան ունեցող յուրաքանչյուր երաժշտական հաստատություն ևս կստանա այս ձայնագրությունների ժողովածուն` երաժշտության գրականության և պատմության դասընթացներին օգտագործելու համար:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի ստեղծման և իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի: Ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն սպեկտր` 20-րդ դ. սկզբից մինչև մեր օրերը. այդ թվում՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր, մասնակից լինելով ծրագրի ընթացքին, իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` համալրելով այն հայ կոմպոզիտորների այլ կամերային ստեղծագործություններով. դաշնամուրային կվարտետ, կվինտետ և այլն:

27/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.71
-0.97
Եվրո (EUR)
427.55
-1.96
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.05
-0.51
27662.14
-28.54
Արծաթ
315.03
+1.26