Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.50+0.50
EUR BUY - 414.00+0.00 EUR SELL - 418.00-2.00
OIL:  BRENT - 89.32+1.36 WTI - 83.81+1.11
COMEX:  GOLD - 2346.70+0.93 SILVER - 27.50+1.40
COMEX:  PLATINUM - 931.00+2.26
LME:  ALUMINIUM - 2563.50-4.01 COPPER - 9865.00+0.36
LME:  NICKEL - 19157.00-2.95 TIN - 32872.00-4.66
LME:  LEAD - 2207.50+1.73 ZINC - 2848.00+0.56
FOREX:  USD/JPY - 156.06+0.39 EUR/GBP - 1.0721+0.15
FOREX:  EUR/USD - 1.0721+0.15 GBP/USD - 1.2499+0.30
STOCKS RUS:  RTSI - 1178.69+0.65
STOCKS US: DOW JONES - 38085.80-0.98 NASDAQ - 15611.76-0.64
STOCKS US: S&P 500 - 5048.42-0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8078.86+0.48 CAC40 - 8016.65-0.93
STOCKS EUR:  DAX - 17917.28-0.95
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
ՎիվաՍել-ՄՏՍ. Չկալով գյուղի բնակիչները սկսել են խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը
27/10/2014 17:30
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Չկալով գյուղի բնակիչները սկսել են խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը

Լոռու մարզի Չկալով գյուղը 250 տարվա պատմություն ունի: Համայնքում առկա հիմնախնդիրներից մեկը խմելու ջրի համակարգի բացակայությունն է: Բնակիչներն օգտվում են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, որն արդեն սակավաջուր է դարձել: Կենցաղավարության տարրական պայմաններից օգտվելու համար` ջուր կրողներն աղբյուրի մոտ են լինում վաղ առավոտից մինչև ուշ գիշեր:

Սատարելով անձնական կամավորության նախաձեռնություններին՝ գյուղում խմելու ջրի մատակարարման համակարգ կառուցելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձնական միջոցներից հատկացրել է 8 մլն 200 հազար դրամ: Ներդրման շնորհիվ շուրջ 20 կմ երկարության ջրատարից արդեն իսկ կառուցվել է 5,5 կմ: Իրականացված ծրագրի արդյունքից օգտվելու է 74 ընտանիք:

Ինչպես նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, կամավորական նախաձեռնությունները նպատակ ունեն օրինակ ծառայելու մարդկանց: Որպես անհատներ, մենք նույնչափ պատասխանատու ենք երկրի համար, որքան  որևէ կազմակերպություն: Այսօրինակ նվիրումը կարևոր է նաև իրականացվող ծրագրերի վերաբերյալ շահառուների տեղեկացվածությունը բարձրացնելու և պատասխանատու վերաբերմունք ձևավորելու տեսանկյունից: Չկալովցիները գիտակցում են, որ ջուրը կենսական նշանակություն ունեցող ռեսուրս է և դրա խնայողությունը բխում է ապագա սերունդների նկատմամբ պատասխանատվությունից: Ավելին, ջրատար կառուցող երիտասարդները ձգտում են խուսափել նաև ծառահատումներից. որոշ հատվածներում նրանք հրաժարվում են տեխնիկա կիրառելուց` ապավինելով մարդակային ուժին:

Համայնքային բյուջեի սղության պատճառով` տարիներ շարունակ խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագիրը չի իրագործվե: Այսօր արդեն դա խնդիր չէ. գյուղացիները մտածում են օր առաջ աշխատանքներն ավարտելու մասին: Թեև ջրի ակունքից մինչև գյուղամեջ հասցնող ճանապարհը դժվար հաղթահարելի է, սակայն Չկալովի բնակիչները ոգևորված են անհոգ ձմեռ անցկացնելու մտքից: Նրանք արձանագրում են, որ ծրագիրն իրականացնողներին և համակարգի կառուցմանն աջակցողին միավորել է նվիրումը:

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60