Սոցիալական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
ՍԹԱՐ – «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»
27/05/2009 19:20
Կիսվել

ՍԹԱՐ – «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»

«ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցը  կազմակերպել է «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիա: ՍԹԱՐ-ի մարքեթինգի տնօրեն Նարինե Ավետիսյանը «Բիզնես 24»-ին տեղեկացրեց, որ միջոցառումը կազմակերպված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Նպատակն է` դրամական միջոցներ հավաքագրել լեյկեմիայով հիվանդ երեխաների համար:

Ակցիան սկսվել է մայիսի 20-ին եւ կշարունակվի մինչեւ ամսվա վերջ: Միջոցառման ընթացքում ցանցի սուպերմարկետներում տեղադրվել են դրամական միջոցների հավաքագրման համար նախատեսված արկղեր: Հավաքված գումարը հունիսի 1-ին կտրամադրվի «Լեյկեմիայով հիվանդ երեխաների  բարեգործական ֆոնդին», որը ստեղծվել է Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա:

Այս աջակցությամբ արտերկրից կհրավիրվեն բարձրակարգ մասնագետներ, ձեռք կբերվեն սարքավորումներ եւ մասամբ կլուծել վերանորոգման հարցեր:

Աջակցության ակցիան իրականացվում է «Սթար» սուպերմարկետների ցանցի բարեգործական եւ սոցիալական քաղաքականության շրջանակներում: 

Այսօրվա դրությամբ «Սթար»-ի աշխատակազմը ակցիայի շրջանակներում հավաքել է 210 000 դրամ: Իսկ ակցիայի ավարտից հետո ընկերությունը կկրկնապատկի հաճախորդների ու աշխատակիցների կողմից նվիրաբերված գումարը:

Ֆոնդի կարգախոսն է` «Ուզում եմ ապրել», եւ «Սթար»-ը  կոչ է անում բոլորին` միասին իրականացնել փոքրիկների երազանքը: Ընկերությունը նպատակ ունի խոցելի խմբերին հատուկ աջակցություն ցուցաբերել նաեւ հետագայում:

ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ՀՀ-ում գործող «ՍԹԱՐ»-ի 13 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 200 000 գնորդների եւ ապահովում ավելի քան 1200 աշխատատեղ:

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69