Սոցիալական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ  – ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
08/09/2010 15:55
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հավատարիմ մնալով ազգային ինքնության հինավուրց վկաների` հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանմանը և իրազեկության բարձրացմանը նպաստող նախագծերին սատար կանգնելու իր դիրքորոշմանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցել Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի հետ` որպես նախագծի գլխավոր հովանավոր:

Այս անգամ մի քանի կազմակերպություններ միավորեցին իրենց ուժերը` իրականացնելու համար Նորատուսի գերեզմանատան վերանորոգման և այդ բացառիկ պատմական վայրում բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքները: ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամի աջակցության շնորհիվ պատմական գերեզմանատունն այժմ պաշտպանված կլինի երկու մուտք ունեցող նոր ցանկապատով, նաև կունենա էլեկտրական լուսավորություն: Գիտակցելով Հայաստանում` տուրիզմի խթանման և մեր երկիր այցելողների համար անհրաժեշտ ենթակառուցվածք ստեղծելու կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աջակցությունը ցուցաբերեց գերեզմանոցի հարևանությամբ հանգստի կանգառի և արհեստների տաղավարի ստեղծման, ինչպես նաև բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման գործում: 

Խաչքարը համաշխարհային մշակութային ժառանգության շտեմարանում հայ ժողովրդի թողած ամենաինքնատիպ դրսևորումներից է: Նորատուսում խաչքարերի կերտման տարբեր ժամանակաշրջանների հրաշալի նմուշներ կան: Այն աշխարհում կանգուն հայկական խաչքարերի թերևս ամենամեծ գերեզմանոցն է` ավելի քան 800 խաչքարերով, կերտված 9-17-րդ դարերում:

«Խաչքարերի նման խտացումն այս փոքր հողակտորի վրա վկայում է մեր ժողովրդի աշխատասիրության և ստեղծագործականության մասին: Բայց, ամենակարևորը, արվեստի այս անգին նմուշների հետ հաղորդակցումը մեզ հզոր լիցք է հաղորդում` ևս մեկ անգամ հաստատելով, որ նախնիներից ստացած մեր ամենամեծ ժառանգությունը դա հայկական մշակույթն է և պատմական հիշողությունը` խտացված այս հինավուրց խաչքարերում: Մինչև մեր օրերը հասած` ազգային ինքնության այս ապացույցները մեզ պարտավորեցնում են հոգ տանել մեր սուրբ հողի մասին, սիրել և փայփայել այն»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԱՄԱՓ-ի ծրագրերն իրականացվում են բջջային կապի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանների մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

 

 

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45