Սոցիալական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ
05/05/2010 10:47
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Մեկնարկել է Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հետ համագործակցող համալսարանների ուսանողների համար կազմակերպված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին նվիրված առաջին երկօրյա դասընթացը:

4-ը մայիսի, 2010թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, շարունակում է կրթությունը բիզնեսի արդի պահանջներին մոտեցնելուն ուղղված ծրագրերը: ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի ուսումնական երրորդ  փուլի ծրագրով մայիսի 4-6-ը նախատեսվում է ընկերության հետ համագործակցող համալսարանների ուսանողներին գործնական գիտելիքներ տալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս ուսումնական ծրագրին համահունչ` դասընթացին մասնակցության համար ընտրված են համապատասխան մասնագիտացմամբ բուհերի ուսանողները:

ՙ«Տեսական և գործնական գիտելիքների համատեղման հմտությունը ձեր ապագա կարիերայի համար կարող է կարևոր դառնալ: Անհրաժեշտ է մոտ կանգնել իրականությանը, անընդհատ հետևելով, թե ինչպես են գործնականում կիրառվում տեսական գիտելիքները: Որպես պատասխանատու ընկերություն, մենք պարտավոր ենք` կրթական համակարգի հետ ձեռք-ձեռքի տված, ցույց տալ ձեզ դրան հասնելու ուղին»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասընթացի ժամանակ ուսանողները հնարավորություն կստանան անդրադառնալու այնպիսի հարցերի, ինչպիսիք են բջջային հաղորդակցություն ապահովող ժամանակակից տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության ոլորտի վերջին նվաճումները: Ինտերակտիվ դասընթացները վարում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները:

ՙ«Նախանշված նպատակներին հասնելու համար պետք է մշտապես հետևել սեփական մասնագիտության ոլորտում կատարվող զարգացումներին: ՏՏ ոլորտում առաջընթաց ապահովելու և  նոր խոսք ասելու ձեր հավակնություններն իրականություն կդառնան միայն եթե դուք հավատաք, որ կարող եք հասնել դրան»,-հավելեց պարոն Յիրիկյանը:

ՙ«Վստահ եմ, հայաստանյան մի շարք բուհերի հետ ստորագրված համատեղ հուշագրում ընդգրկված ծրագրերի իրականացումը իրապես կաջակցի ձեր մասնագիտական աճին և զարգացմանը»,-եզրափակեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

 

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9