14/04/2010 16:39
ԱԶԲ – ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ԻՐ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՌԻՍԿԵՐ
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները, 2009 թվականի ընթացքում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գրանցելով տնտեսության անկում, արդեն այս տարի կգրանցեն տնտեսության վերականգնման տեմպերի արագացում: Այսպիսի կանխատեսում են ներկայացրել Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) վերլուծաբանները` նշելով, որ ներկա պայմաններում այս երկրների համար առավել կարևորվում է արժութային ճկուն քաղաքականության մշակումը և հակաճգնաժամային ծրագրերից հեռանալու հետևողական քայլերի իրականացումը:
ԱԶԲ կանխատեսումների համաձայն` 2010 թվականի ընթացքում ասիական զարգացող երկրները, այդ թվում Չինաստանը, Հնդկաստանը, Սինգապուրը և նաև Ադրբեջանը, կապահովեն միջինը 7,5% տնտեսական աճ:
Նշենք, որ ԱԶԲ-ն, գնահատելով ասիական տարածաշրջանի զարգացող երկրների տնտեսության զարգացման հեռանկարները, անդրադարձել է նաև այս տարածաշրջանում հնարավոր բացասական զարգացումներին` նշելով, որ այս տարածաշրջանի երկրների տնտեսության արագ զարգացումը կարող է հանգեցնել կապիտալի ներհոսքի անկառավարելի ծավալների, ինչն իր հերթին կհանգեցնի փոխարժեքի զգալի տատանումների:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
15:01 10/06/26
14:33 10/06/26
