03/09/2010 11:37
ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ՊԵՏՔ Է ՓԱԿՎԵՆ ԲՈԼՈՐ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐԸ, ՈՐՈՆՔ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն ելույթ է ունեցել ֆինանսական ճգնաժամի պատճառների բացահայտման խնդիրներով զբաղվող ամերիկյան հանձնաժողովի առջև: Իր ելույթի շրջանակներում Բեն Բերնանկեն նշել է, որ ֆինանսական շուկայի վերահսկողական մարմինները չպետք է հապաղեն երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող խոշոր բանկերի գործունեության վերահսկողության, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև դադարեցման հարցում: Պահուստային Համակարգի ղեկավարի խոսքերով` միակ կարևոր բանը, որ կարելի է սովորել այս ֆինանսական ճգնաժամից, դա խոշոր բանկերի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն սահմանելու և սննկանալու համար չափազանց խոշոր բանկերի հետ կապված խնդիրների կարգավորելու անհրաժեշտությունն է: Ըստ նրա` հենց այսպիսի բանկերն են դարձել ճգնաժամի պատճառ:
Ինչ վերաբերում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ԱՄՆ կառավարության կողմից իրականացված և դեռևս իրականացվող ծրագրերին` Բեն Բերնանկեն նշել է, որ վերջիններս ճգնաժամի դեմ պայքարի այնքան էլ արդյունավետ տարբերակ չեն: Սա առավելապես վերաբերում է խոշոր բանկերին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությանը:
Բեն Բերնանկեն կարևոր է համարել տնտեսական բարեփոխումների իրականացումը, մասնավորապես բանկային համակարգում նոր օրենսդրության սահմանումը և բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացումը:
08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
Արծաթ
860.85
-9.8
10:30 09/06/26
