31/08/2010 11:26
ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵՆ «ԿԽՈՍՏՈՎԱՆԻ» ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԻՐ «ՄԵՂՔԸ»
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն մտադիր է այսօր «խոստովանել», թե ճգնաժամի պայմաններում ամերիկյան բանկերի պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացում ինքն ինչ դեր է ունեցել: Ընդհանուր առմամբ, Պահուստային Համակարգի ղեկավարը կներկայացնի այն միջոցառումների ամբողջությունը, որոնք իրականացվել են անկման եզրին հայտնված ԱՄՆ բանկային համակարգի վերականգնման ուղղությամբ:
Նշենք, որ Բեն Բերնանկեին այս քայլին «պարտադրել» է ԱՄՆ Հատուկ հանձնաժողովը, որի հիմնական նպատակն է բացահայտել 2008 թվականին ԱՄՆ տնտեսություն ցնցած ճգնաժամի պատճառները և այն գործոնները, որոնք զգալի ազդեցություն ունեցան ճգնաժամի հետագա խորացման վրա:
Բեր Բերնանկեի ցուցմունքը կօգնի հանձնաժողովին պարզաբանել, թե ինչու ամերիկյան շատ խոշոր բանկեր, որոնք, ըստ ենթադրության, չպետք է ունենային որևէ խնդիր, հայտնվեցին ճգնաժամի կենտրոնում, և ինչպիսի պետական ծրագրերի շնորհիվ այս բանկերը կարողացան դուրս գալ հայտնված ծանր ֆինանսական վիճակից:
08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
Արծաթ
860.85
-9.8
10:30 09/06/26
