27/07/2010 13:36
BP-Ն ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐՈՎ
Բրիտանական նավթային British Petroleum (ВР) ընկերությունը հրապարակել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը: Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում Մեքսիկական ծոցում տեղի ունեցած աղետի հետ կապված դժվարություններով պայմանավորված ընկերությունը կրել է ռեկորդային ծավալների հասնող վնասներ: Հաշվետու եռամսյակն ընկերությունն ամփոփել է 17,15 մլրդ դոլար զուտ վնասով: Ընկերության հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 34%-ով և կազմել 75,871 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով BP ընկերության կրած զուտ վնասը կազմել է 11,071 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 20-ին ընկերությանը պատկանող նավթային հարթակը այրվել և խորտակվել էր, և ԱՄՆ փրկարար ծառայություններին երկար ժամանակ չէր հաջողվում դադարեցնել նավթի զգալի արտահոսքը: Մեքսիկական ծոցում աղետի հետևանքների հաղթահարման և հասցված վնասների փոխհատուցման նպատակով ընկերությունը, ստանձնելով աղետի ողջ պատասխանատվությունը, արդեն իսկ ծախսել է 48 մլն դոլար: Ընկերությունը բավարարել է ֆիզիկական անձանց և տարբեր կազմակերպությունների շուրջ 18 հազար դիմում-բողոք` կապված էկոլոգիական աղետի հետ: Ընդհանուր առմամբ, BP նավթային ընկերությանը մինչ այժմ ներկայացվել է ավելի քան 37 հազար բողոք:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
15:01 10/06/26
14:33 10/06/26
