01/09/2010 17:17
ՕԳՈՍՏՈՍԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 55,7%-ՈՎ
2010 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 55,7%-ով : Հաշվետու ամսվա ընթացքում այս երկրում վաճառվել է 1,21 մլն ավտոմեքենա: Ինչպես նշվում է Ավտոմեքենաների տեխնոլոգիաների և հետազոտությունների չինական կենտրոնի (CATRC) հրապարակած տվյալներում` Չինաստանի ավտոշուկան շարունակում է գրանցել անընդմեջ աճ և այս տարվա առաջին ութ ամիսներին Չինաստանում արդեն վաճառվել է 9,5 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 32%-ով: Նշենք նաև, որ առաջին եռամսյակում Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել էին «ընդամենը» 17,2%-ով:
Վերլուծաբանների պարզաբանմամբ` Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճի նման բարձր տեմպերը նախ և առաջ արդյունք են Չինաստանում ավտոարտադրությունը խթանելու նպատակով կառավարության ձեռնարկած միջոցառումներով:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
15:01 10/06/26
14:33 10/06/26
