14/07/2010 11:35
ԷՍՏՈՆԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՉՇՏԱՊԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Էստոնիայի կենտրոնական բանկի նախագահ Անդրես Լիպստոկը խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին չշտապել ազգային արժույթը եվրոյով փոխանակելու գործընթացում, քանի որ, ինչպես նշել է բանկի նախագահը, դրա համար դեռևս բավարար ժամանակ կա:
Էստոնիայի կենտրոնական բանկի պաշտոնական հայտարարության համաձայն կրոնը եվրոյով փոխանակելու գործընթացը երկրում կմեկնարկի այս տարվա դեկտեմբերից, սակայն Եվրագոտու կազմում ընդգրկվելու առաջին երկու շաբաթների ընթացքում այս երկու արժույթներն էլ երկրում ազատ կշրջանառվեն:
Երեկ` հուլիսի 13-ին, Եվրագոտու անդամ 27 երկրների ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները վերջնականորեն հաստատել են Էստոնիայի մուտքը Եվրագոտի: 2011 թվականի հունվարի 1-ից Էստոնիան պաշտոնապես կդառնա Եվրագոտու անդամ 17-րդ երկիրը:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
15:01 10/06/26
14:33 10/06/26
