31/05/2010 14:26
ՍՊԱՍՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԽՈՐԱՑՈՒՄ
Եվրագոտու մի շարք երկրներում պարտքային խնդիրների խորացումը խոսում է այն մասին, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռ չի ավարտվել և այն կունենա նոր դրսևորումներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Համաշխարհային Տնտեսական Ֆորումի փոխնախագահ, բրիտանացի Մարկ Մելլոկ-Բրաունը` նշելով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռևս զգալի կլինի տնտեսության տարբեր ոլորտներում` իր տարբեր դրսևորումներով:
Նշենք, որ ամբողջ Եվրագոտին ընդգրկած բյուջետային խնդիրներն արդեն հասել են նաև եվրոպական այլ երկրներ: Մասնավորապես, Ռումինիայում տնտեսական իրավիճակը զարգանում է հունական սցենարով: Այս երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով պատրաստվում է դիմել Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ):
Բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով Ռումինիայում նախատեսվում են նաև աշխատավարձերի և աշխատատեղերի կրճատումներ: Պետական ծախսերի վերահսկման նպատակով երկրում կփակվեն նաև դպրոցներ և հիվանդանոցներ:
29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
Արծաթ
690.83
+11.9
20:15 29/06/26
19:35 29/06/26
