08/09/2010 17:11
FITCH-Ը ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՆԱՎԹԱՅԻՆ BP ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է բրիտանական նավթային BP ընկերության երկարաժամկետ վարկային վարկանիշը` ВВВ-ից սահմանելով այն А մակարդակում: Ինչպես նշվում է գործակալության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` վարկանիշի բարձրացումը խոսում է այն մասին, որ նավթի արդյունահանման ոլորտում ռիսկային գործոններն արդեն սպառվել են, իսկ ընկերությունն, իրացվելիության տեսանկյունից, գտնվում է կառավարելի մակարդակում:
2010 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով բրիտանական նավթային British Petroleum (ВР) ընկերությունը, Մեքսիկական ծոցում տեղի ունեցած աղետի հետ կապված դժվարություններով պայմանավորված, կրել էր ռեկորդային ծավալների հասնող վնասներ: Հաշվետու եռամսյակն ընկերությունն ամփոփել է 17,15 մլրդ դոլար զուտ վնասով:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 20-ին ընկերությանը պատկանող նավթային հարթակը այրվել և խորտակվել էր, և ԱՄՆ փրկարար ծառայություններին երկար ժամանակ չէր հաջողվում դադարեցնել նավթի զգալի արտահոսքը: Մեքսիկական ծոցում աղետի հետևանքների հաղթահարման և հասցված վնասների փոխհատուցման նպատակով ընկերությունը, ստանձնելով աղետի ողջ պատասխանատվությունը, արդեն իսկ ծախսել է 48 մլն դոլար: Ընկերությունը բավարարել է ֆիզիկական անձանց և տարբեր կազմակերպությունների շուրջ 18 հազար դիմում-բողոք` կապված էկոլոգիական աղետի հետ: Ընդհանուր առմամբ, BP նավթային ընկերությանը մինչ այժմ ներկայացվել է ավելի քան 37 հազար բողոք:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
