Աշխարհ

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
FORBES – ԲԻԶՆԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 96-ՐԴՆ Է
09/09/2010 11:18
Կիսվել

FORBES – ԲԻԶՆԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 96-ՐԴՆ Է

Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը հրապարակել է բիզնեսի կազմակերպման տեսանկյունից աշխարհի լավագույն երկրների վարկանիշը: Պարզվում է, որ ճգնաժամը զգալի ազդեցություն է ունեցել աշխարհում բարենպաստ գործարար միջավայրի աշխարհագրական կառուցվածքի վրա: Այսպես, հետճգնաժամային ժամանակաշրջանում ներդրումների ներգրավման և բիզնեսի համար բարենպաստ միջավայրի տեսանկյունից երբեմնի առաջատար երկրները կորցրել են իրենց դիրքերը, և վերջիններիս փոխարինելու են եկել նոր երկրներ:

Forbes-ի ներկայացրած` բիզնեսի կազմակերպման տեսանկյունից աշխարհի առաջատար երկրների նոր վարկանիշում ընդգրկված են 129 երկրներ: Վարկանիշի հիմքում ընկած են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճը, երկրի 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակը, առևտրային հաշվեկշիռը, պետական բյուջեի ցուցանիշներ: 

Հատկանշական է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիր է ճանաչվում Դանիան: Վերջինիս հաջորդում են Հոնկոնգը և Նոր Զելանդիան: Այս երկրներում վերջին տարիներին իրականացված տնտեսական բարեփոխումները նպաստել են դեպի այս երկրներ ներդրումների զգալի հոսքին: Նշենք նաև, որ գործարար բարենպաստ միջավայր ունեցող աշխարհի լավագույն երկրների առաջին 5-յակում են հայտնվել նաև Կանադան և Սինգապուրը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այս երկիրը զգալի զիջել է իր դիրքերը` 2-րդ հորիզոնականից միանգամից իջնելով մինչև 9-րդ հորիզոնական:

Նշենք, որ Forbes-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը, Վրաստանը` 61-րդ, Ադրբեջանը` 79-րդ, Ռուսաստանը` 97-րդ:

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45