02/09/2010 12:22
ԱՄՀ – ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՆ` ԻՐԵՆՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈՒՄ
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) գնահատմամբ` զարգացած երկրները, որոնք այսօր ունեն փոխառությունների բավականին բարձր մակարդակ, գտնվում են վտանգավոր գոտում: ԱՄՀ կարծիքով` շատ հավանական է, որ զարգացած տնտեսություններ կորցնեն իրենց կայունությունը:
G20-ի անդամ երկրների պետական պարտավորությունների համախառն ծավալը 2007 թվականին կազմել էր ՀՆԱ-ի 78%-ն, իսկ 2009 թվականին, գրանցելով զգալի աճ, հասել էր 97%-ի: ԱՄՀ վերլուծաբանների գնահատմամբ` 2015 թվականին ցուցանիշը կարող է հատել 115% սահմանագիծը: Հատկանաշական է, որ անցյալ տարի ճգնաժամի հետևանքների վերացմանը և տնտեսության խթանմանն ուղղված ծրագրերի փաթեթը կազմել է զարգացած երկրների փոխառությունների համախառն ծավալի միայն մեկ տասներորդ մասը:
ԱՄՆ վերլուծաբանները նշում են, որ դեֆոլտը զարգացած երկրների համար չի կարող խնդրի լուծման ճանապարհ լինել: Այս երկրներին անհրաժեշտ է նախ և առաջ պայքարել պետական բյուջեի ռեկորդային ծավալների հասնող պակասուրդի դեմ: Այս տեսանկյունից զարգացած երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացման, ինչպես նաև պետական պարտատոմսերի շուկայի զարգացման ուղղությամբ:
08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
Արծաթ
860.85
-9.8
10:30 09/06/26
