03/09/2010 11:09
ԱՄՀ – ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԴԵՖՈԼՏ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Այնպիսի զարգացած երկրի, ինչպիսին Հունաստանն է, դեֆոլտ չի սպառնում: Նման եզրակացություն է ներկայացրել Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) իր զեկույցում` նշելով, որ դեֆոլտը Հունաստանի համար «ոչ ցանկալի, անհավանական և ոչ պարտադիր» իրավիճակային զարգացման սցենար է: ԱՄՀ այս գնահատականը էականորեն տարբերվում է շուկայի շատ մասնակիցների սպասումներից, որոնք գտնում են, որ Հունաստանը վաղ թե ուշ լուրջ խնդիրներ է ունենալու պետական պարտքի վերակազմավորման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ Հունաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:
Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատել էին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի ՀՆԱ-ի 13%-ը գերազանցող բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
Արծաթ
860.85
-9.8
10:30 09/06/26
