01/09/2010 11:15
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՏԵՄՊԵՐՈՎ
2010 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հնդկաստանի տնտեսությունը գրանցել է 8,8% աճ, որն այս երկրի համար ռեկորդային է վերջին շուրջ 3 տարիների կտրվածքով: Նշենք նաև, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հնդկաստանում գրանցվել է 8,6% տնտեսական աճ:
Հատկանշական է, որ Հնդկաստանում տնտեսական աճն ուղեկցվում է գնաճի բարձր տեմպերով, ինչն ուղղակիորեն սահմանափակում է այս երկրի կենտրոնական բանկի զսպող դրամավարկային քաղաքականության մեխանիզմների արդյունավետ իրականացումը: Այս պայմաններով, վերլուծաբաններն, այնուամենայնիվ, կանխատեսում են հաշվարկային տոկոսադրույքների անկում, չնայած որ գնաճի տեմպերի զսպման նպատակով չի բացառվում նաև, որ Հնդկաստանի կենտրոնական բանկը բարձրացնի հաշվարկային տոկոսադրույքը: Նման զարգացումն, անխոս, ենթադրում է որոշակի լուրջ միջամտության քայլել զարգացած երկրների կողմից:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
15:01 10/06/26
14:33 10/06/26
