02/09/2010 10:49
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 46,7% ԱՃ
Ճապոնիայում օգոստոսին նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ գրանցվել է նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալների 46,7% աճ: Հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում ճապոնիայում վաճառվել է 290,7 հազար նոր ավտոմեքենա: Ճապոնիայի ավտոարտադրողների ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն` այս արդյունքն ամենաբարձրն է վերջին շուրջ 40 տարիների կտրվածքով:
Ասոցիացիայի ներկայացրած տվյալների համաձայն` օգոստոսին Ճապոնիայում մարդատար ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 49%-ով, իսկ բեռնատար ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 23%-ով: Ճապոնիայի ավտոշուկայում շարունակում է առաջատար մնալ Toyota Motor Corp. ընկերությունը: Վերջինիս հաշվետու ասվա ընթացքում գրանցել է վաճառքի ծավալների 43,3% աճ:
Նշենք նաև, որ ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճ Ճապոնիայում գրանցվում է արդեն 13-րդ ամիսն անընդմեջ:
08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
Արծաթ
860.85
-9.8
10:30 09/06/26
