19/07/2010 12:15
PHILIPS-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 262 ՄԼՆ ԵՎՐՈ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ
Էլեկտրոնիկայի արտադրության եվրոպական խոշորագույն Royal Philips Electronics NV ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունը գրանցել է զուտ շահույթի աճ շուրջ 6 անգամ, ինչն առավելապես պայմանավորված է զարգացող շուկաներում ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի զգալի աճով: Ապրիլ-հունիս ամսիների կտրվածքով Philips ընկերության զուտ շահույթը կազմել է 262 մլն եվրո: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 45 մլն եվրո:
Հաշվետու եռամսյակում Philips ընկերության հասույթը կազմել է 6,19 մլրդ եվրո: Ընթացիկ ֆինանսական տարվա համար ընկերությունը կանխատեսում է հիմնական ֆինանսական ցուցանիշների շարունակական աճ:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
15:01 10/06/26
14:33 10/06/26
