18/06/2010 13:23
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ 53%-ՈՎ
2009 թվականի երրորդ եռամսյակից 2010 թվականի մինչև երկրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում բնակարանների գների առավել բարձր աճ գրանցվել է Չինաստանում, որտեղ վերջին այս մեկ տարվա ընթացքում բնակարանների գները բարձրացել են 68%-ով: Այսպիսի են Knight Frank միջազգային խորհրդատվական գործակալության հետազոտության արդյունքները: Ինչպես նշում է գործակալությունը` վերջին մեկ տարվա ընթացքում բնակարանների գների առավել մեծ աճ գրանվել է Ասիական-խաղաօվկիանոսյան տարածաշրջանում: Այստեղ բնակարանների գները բարձրացել են միջինը 17,8%-ով, ընդ որում Knight Frank գործակալության բնակարանների գների գլոբալ ինդեքսում առաջին չորս հորիզոնականները` բնակարանների գների առավել բարձր աճով, զբաղեցնում են այս տարածաշրջանի երկրները: Բնակարանների գների զգալի բաձրացում գրանցվել է նաև Հոնկոնգում (30,6%), Սինգապուրում (24,3%) և Ավստրալիայում (20%):
Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բնակարանների գների զգալի անկում գրանցվել է Էստոնիայում (40,3%), Ուկրաինայում (34,7%) և Լատվիայում (32,1%): Knight Frank ընկերության հետազոտության համաձայն` այս մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում բնակարանների գները բարձրացել են 53%-ով:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
15:01 10/06/26
14:33 10/06/26
