10/06/2010 10:44
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃ` 2,9-3,3% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
2010-2011 թվականներին համաշխարհային տնտեսությունը կապահովի տարեկան աճ` 2,9-3,3% սահմաններում, իսկ 2012 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպը կկազմի 3,2-3,5%: Նման կանխատեսում է ներկայացրել Համաշխարհային բանկն (ՀԲ) իր նոր` «Համաշխարհային տնտեսության հեռանկարները – 2010» զեկույցում:
Ներկայացված զեկույցի հեղինակները, կարևորելով համաշխարհային տնտեսության վերակնագնմանն ուղղված ներկայիս միտումները, անդրադարձել են նաև եվրոպական պարտքային ճգնաժամի հնարավոր զարգացումներին և նշել, որ կարճաժամկետ հատվածում Եվրոպայի ֆինանսական խնդիրները կարող են ստեղծել լուրջ վտանգներ` համաշխարհային տնտեսության վերականգնման կայուն տեմպերի ապահովման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, ՀԲ վերլուծաբանները բացառել են եվրոպական որևէ երկրի սնանկ ճանաչվելու հավանականությունը` նշելով սակայն, որ տարածաշրջանում պարտքային խնդիրների խորացումը եվրոպական զարգացող երկրներում և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում կարող է հանգեցնել ֆինանսական ճգնաժամի երկրորդ փուլի:
ՀԲ զեկույցի համաձայն առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության զարգացումն առավելապես պայմանավորված է լինելու զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների տնտեսական զարգացման միտումներով: Վերլուծաբանների գնահատմամբ` 2010-2012 թվականներին այս երկրներում տնտեսական աճի միջին տեմպը կտատանվի 5,7-6,2% սահմաններում:
Զարգացած երկրների համար ՀԲ կանխատեսում է տնտեսական աճ` այս տարվա արդյունքներով 2,1-2,3% սահմաններում, իսկ 2011 թվականին` 1,9-2,4% սահմաններում:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
Արծաթ
812.61
+17.45
15:01 10/06/26
14:33 10/06/26
