02/09/2010 15:58
ԱՀԿ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 25%-ՈՎ
2010 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ համաշխարհային արտահանման ծավալները, արժեքային արտահայտությամբ, աճել են 25%-ով: Առևտրի Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացրած տվյալների համաձայն` այս տարվա միայն երկրորդ եռամսակում առաջին եռամսյակի համեմատությամբ միջազգային առևտրի 90%-ն ապահովող աշխարհի 70 խոշոր երկրների արտահանման ծավալներն աճել են 7%-ով, իսկ նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ աճը կազմել է 25,8%:
Հաշվետու ամիսների կտրվածքով միայն ԱՊՀ երկրների արտահանման համախառն ծավալներն աճել են 43,9%-ով, ասիական երկրներինը` 37,5%-ով: Հյուսիսային Ամերիկայի երկրներում արտահանման ծավալներն աճել են 35%-ով, Հարավային Ամերիկայում` 28,5%-ով: Եվոպայում արտահանման ծավալներն աճել են 13,2%-ով:
08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
Արծաթ
860.85
-9.8
10:30 09/06/26
